Страницы

Տնտեսագիտական համալսարանը ներկայացրեց իր նոր կայքը

28 Декабрь 2011

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսությունների սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) բացումը, որին ներկա էր ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր խոսքում նշեց, որ համալսարանի այցեքարտ հանդիսացող ու կերպար ձևավորող նորաստեղծ կայքն արտացոլելու է բուհի իրական դեմքը և օժանդակելու է ուսանողներին ուսումնական գործընթացում: Ռեկտորը շնորհավորեց ՀՊՏՀ-ականներին այս կարևոր իրադարձության առիթով` նշելով. ''Եկե’ք միասին արձանագրենք մեր համատեղ ձեռքբերումների փաստը և կանգ չառնենք ճանապարհի ամենաթեժ խաչմերուկում: Վստահեցնում եմ, որ ''Մենք փոխվում ենք'' կարգախոսին հավատարիմ` մեր նախաձեռնած փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու'':
''Ես գտնում եմ, որ կայքի ստեղծման գործում տիտանական աշխատանք է կատարվել և համոզված եմ, որ այդ աշխատողները պրոֆեսիոնալ են եղել: Ես գոհ եմ և շնորհակալ'',- բուհի նոր կայքի մասին նման կարծիք հայտնեց համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն` ավելացնելով, որ այս արագ փոփոխվող աշխարհում կայքի բացումը շատ կարևոր քայլ է:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը ներկայացրեց համալսարանի բարեփոխումների համատեքստում ուսանողական խորհրդի կատարած աշխատանքը, ձեռքբերումները:

mamul.am