Страницы

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

27 Август 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է ընդունելություն` գործատուների հետ համատեղ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերով  (աղյուսակ):

Դիմորդները պետք է ընդունելության քննություններ հանձնեն համապատասխան մասնագիտական առարկայից, օտար լեզվից և համակարգչային հմտություններից:

Քննական հարցաշարերին կարելի է ծանոթանալ համալսարանի ընդունող հանձնաժողովում կամ համալսարանի կայք-էջից` /www.asue.am/:

Դիմորդների գործերն ընդունվում են 2012թ. հունիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ:

Ընդունելության քննություները կազմակերպվում են 2012թ. օգոստոսի 15-24-ը ներառյալ:

Ուսման տևողությունը երկու տարի է:

Գերազանց առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը մասնակիորեն կզեղչվի:

Բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներն ուսումն ավարտելուց անմիջապես հետո նշված գործատուների մոտ ընդունվում են աշխատանքի:

Դիմորդները պետք է ներկայացնեն դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ, անձը հաստատող փաստաթուղթ և 3X4 չափսի 6 լուսանկար: 

Հարցաշարեր

1. Հարկային  վարչարարություն

2. Մաքսային  վարչարարություն

3.Պետական  եկամուտների  վերլուծություն  և  կանխատեսում

4. Բանկային գործունեության կազմակերպում

5. Կոլեկտիվ  ներդրումային  համակարգերի  կառավարում

6.Անշարժ  գույքի  գնահատում

7.Պետական  գույքի  կառավարում

8.Տնտեսական  գործունեության բնապահպանական փորձաքննություն