Страницы

ՀՊՏՀ–ն և Բնապահպանության նախարարությունը պայմանագիր կկնքեն

30 Март 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունը վաղը կստորագրեն համագործակցության պայմանագիր: Ինչպես տեղեկանում ենք ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից, պայմանագրով համալսարանում կիրականացվի «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր։

ՀՊՏՀ-ից տեղեկացնում են նաև, որ սա այս բուհի կողմից գործատուի հետ կապերն ամրապնդելուն և համագործակցության ճանապարհով հանրապետության համար որակյալ կադրեր պատրաստելուն միտված վեցերորդ պայմանագիրն է:

Վերջինիս նպատակն է ոչ միայն օժանդակել «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մագիստրոսական մասնագիտացման կրթական ծրագրի իրականացմանը, այլև նպաստել հանրապետությունում բնապահպանական փորձաքննության բնագավառում բարձրորակ մասնագետների պատրաստման, վերապատրաստման գործընթացին և աջակցել համալսարանի շրջանավարտներին աշխատանքով ապահովելուն:

Պայմանագիրը կստորագրեն ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Tert.am