Страницы

Հովիկ Աբրահամյանը նախագահեց նիստը

18 Январь 2013

Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին այսօր ներկա էին ինչպես մի խումբ հանրապետական գործիչներ, այնպես էլ, ԱԺ նախագահ Հովիկ Ադրահամյանը, ով այս համալսարանի խորհրդի նախագահն է: Մինչ նիստը սկսելը ԱԺ նախագահը չմոռացավ շնորհավորել ներկաների ամանորը: «2013-ը մեզ համար լինելու է նորանոր ձեռքբերումների տարի»,- նիստն այսպես սկսեց Հովիկ Աբրահամյանը։

Համալսարանի նախորդ տարվա ձեռքբերումների, թերացումների, ինչպես նաև նոր ծրագրերի մասին խոսեց ռեկտոր Կորյուն Աթոյանը։

«Փորձելու ենք բոլոր ամբիոնները, բոլոր դասախոսներին և ուսանողներին ներգրավել հետազոտական աշխատանքների մեջ։ Դասախոսն առանց հետազոտությամբ զբաղվելու, անձնապես զարգանալ չի կարող»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը։

Կորյուն Աթոյանի խոսքերով՝ թեև 2012թ.-ի համալսարանը մի շարք ձեռքբերումներ է գրանցել, սակայն քիչ չեն նաև այն խնդիրները, որոնք անհապաղ լուծում են պահանջում։ Օրինակ՝ բուհը բակալավրիատում և մագիստրատուրայում պարբերաբար ավելացրել է մասնագիտությունների թիվը, որը որոշ խնդիրներ է առաջացրել։

«Մի շարք մասնագիտությունների գծով պատրաստում ենք աշխատաշուկայում պահանջարկ չունեցող կադրեր։ Այժմ ոչ միայն շուկայի թելադրանքով, այլ նաև ՀՀ Կառավարության պահանջով ենք պարտավոր շատ սեղմ ժամկետներում հստակեցնել և խոշորացնել բակալավրական մասնագիտությունները»,- ասաց ռեկտորը:

Համալսարանի ռեկտորն անդրադարձավ նաև 2013թ. պետական բյուջեից ֆինանսավորմանը: 2012 թ. նկատմամբ 2013 թ. բյուջեի նախագծով եկամուտները կավելանան մոտ 354,7 մլն դրամով կամ 9%-ով։

«Պետբյուջեից ֆինանսավորումը կկազմի 305 մլն դրամ: Պետության և այլ կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերից
նախատեսվում է` 11,5 մլն դրամ: 2013 թ. բյուջեով ծախսերը կազմելու են 3.306,9 մլն դրամ»,- ասաց ռեկտորը։

Հովիկ Արբահամյանի գլխավորությամբ խորհուրդը հավանություն տվեց ինչպես համալսարանի 2012թ. գործունեությունը, և հաստատեց տնտեսագիտական համալսարանի 2013թ. բյուժեն: