Страницы

Հատուկ բաժնի գործառույթները

27 Октябрь 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Հատուկ բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1)ստուգում է  արական սեռի դիմորդների զինապարտության մասին փաստաթղթերը.

2)տարկետման իրավունքով ընդունված, զորակոչային տարիքը լրացած օտարերկրացի ուսանողներին (սովորողներին), յուրաքանչյուր տարին մինչև ուսման ավարտը, տալիս է Ձև-26 տեղեկանք՝ զինկոմիսարիատ ներկայացնելու համար.

3)տարկետման իրավունքով ընդունված, զորակոչային տարիքը լրացած օտարերկրացի ուսանողներին (սովորողներին), յուրաքանչյուր տարի մինչև ուսման ավարտը, տալիս է Ձև-26 տեղեկանք՝ ըստ հաշվառման վայրի զինկոմիսարիատի պահանջի.

4)հաշվառում է առանց տարկետման իրավունքի ընդունված առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին (սովորողներին), ինչպես նաև տարկետման իրավունքով ընդունված, բայց ուսման ընթացքում տարկետման իրավունքից զրկված ուսանողներին.

5)առկա, տարկետման իրավունքով սովորող ուսանողների  (սովորողներին), համալսարանից հեռացման հեռացման հրամանների քաղվածքները 3 օրվա ընթացքում ուղարկում է համապատասախան զինկոմիսարիատներ.

6)Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպում է արական սեռի նախազորակոչային և զորակոչային տարիքի ուսանողների  (սովորողներին) հաշվառումը՝ ըստ ուսանողների կարգավիճակի.

7)զորակոչված ուսանողներին (սովորողներին) ակադեմիական արձակուրդ ձևակերպելու անհրաժեշտությունից ելնելով, մշտական կապ է հաստատում զինկոմիսարիատների համապատասխան ծառայությունների հետ՝ ճշտելու համար նրանց ծառայության ժամկետները և ծառայության մեջ գտնվելու հավաստիությունը.

8)ըստ տարիքային ցենզի՝ առանձին հաշվառում է համալսարանի շարքային և սպայական պահեստազորում ընդգրկված բոլոր աշխատողներին.

9)իրականացնում է վերահսկողություն դիպլոմ ստացող ուսանողների զինապարտության նկատմամբ.

10)հաշվառում է համալսարանում օգտագործվող բոլոր տեսակի կնիքները և դրոշմակնիքները, ինչպես նաև համալսարանի հուշամեդալները և պատվավոր դոկտորի վկայականները.

11)քննարկում  և համապատասխան եզրակացություն է տրամադրում հատուկ կարևորության հույժ գաղտնի և գաղտնի տեղեկատվություններին ուսանողների առնչվելու թույլտվության վերաբերյալ.

12)իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ նախատեսված  այլ գործառույթներ.

13)համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: