Страницы

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հետեւելու է շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը

19 Июль 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շրջանավարտների աշխատանքի տեղավորման մոնիտորինգի կենտրոն է հիմնել: Ինչպես հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, կարիերայի եւ մարկետինգի կենտրոնը, որ ստեղծվել է 2012թ. մայիսին, հետեւելու է աշխատաշուկային եւ հետադարձ կապ է պահելու շրջանավարտների հետ:

«Մեկ տարուց մենք կարող ենք ասել, թե մեր շրջանավարտների որ մասն է աշխատանքի անցել մասնագիտությամբ: Հնարավորության չափով մենք կփորձենք հետեւել շրջանավարտների կարիերային հետագա տարիներին»,- ասել է Աթոյանը:

Համալսարանը, նրա խոսքով, պահում է կապը նաեւ գործատուների հետ: «Մենք բավական լուրջ համագործակցում ենք պետական մարմինների` ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, պետեկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, կադաստրի եւ առեւտրային բանկերի հետ: Նրանց հետ համալսարանը կադրերի պատրաստման պայմանագիր է կնքել: Նրան հետ համագործակցության շնորհիվ այս տարի մագիստրատուրայում 300 տեղ է բացվելու: Այդկերպ, ուսանողին գնահատելու ենք ոչ միայն մենք, այլեւ նրա ապագա գործատուն: Եւ այդ գնահատականը մշտական է լինելու` ընդունելությունից մինչեւ ավարտել: Դրանում շահագրգռված են նաեւ գործատուները»,- ասել է Աթոյանը:

NEWS.am