Страницы

Կայացել է Տնտեսագիտական համալսարանի կայքի շնորհանդեսը

28 Декабрь 2011

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսությունների սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) բացումը, որին ներկա է եղել ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը:

Բուհի նոր կայքը պատրաստել է «Բրեինդ» ընկերությունը, որի տնօրեն, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը հյուրերին ներկայացրել է նորաբաց կայքի բովանդակությունը: ՀՊՏՀ նոր կայքն այսուհետ կներկայանա բոլորովին նոր դիզայնով, տեխնիկական և ծրագրային հետաքրքիր լուծումներով, նոր էջերով և ուշագրավ խորագրերով: 

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր խոսքում նշել է, որ համալսարանի այցեքարտ հանդիսացող ու կերպար ձևավորող նորաստեղծ կայքը արտացոլելու է բուհի իրական դեմքը և օժանդակելու ուսանողներին ուսումնական գործընթացում: Ռեկտորը շնորհավորել է ՀՊՏՀ-ականներին այդ առիթովև ասել. «Եկե’ք միասին արձանագրենք մեր համատեղ ձեռքբերումների փաստը և կանգ չառնենք ճանապարհի ամենաթեժ խաչմերուկում: Վստահեցնում եմ, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսին հավատարիմ` մեր նախաձեռնած փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»:

Իսկ համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ գոհ է կատարված աշխատանքից և նշել, որ այս արագ փոփոխվող աշխարհում կայքի բացումը շատ կարևոր քայլ է:
 

Աղբյուր` Panorama.am