Страницы

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գործառույթները

27 Октябрь 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն  իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) կազմակերպում է համալսարանի կայքի (եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն բաժինների) աշխատանքը, ապահովում կայքի բնականոն գործունեությունը, հետևում տեխնիկական սպասարկմանը՝  պատասխանատվություն կրելով կայքի սպասարկման և բովանդակության համար.

2)  օրվա լրատվական բնույթի նորությունները, ինչպես նաև համալսարանի տարբեր բաժիններից կայքին տրամադրված տեղեկատվությունը մշակում և կայքում հրապարակում է` տվյալ բաժինների պատասխանատվությամբ.

3) կազմակերպում է «Facebook»  սոցիալական ցանցում համալսարանի պաշտոնական էջի գործունեությունը՝ անմիջական պատասխանատվություն կրելով էջում հրապարակվող լրատվության համար.

4) պատրաստում և կազմակերպում է բուհի պաշտոնաթերթի՝ «Տնտեսագետի» հրատարակումը՝ երկամսյա պարբերականությամբ և դրա անվճար տարածումը.

5) կատարում է զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքներ.

6) համալսարանում կատարվող իրադարձությունների մասին հրավերներ է ուղարկում լրատվամիջոցներին, ապահովում լրատվամիջոցների ներկայությունը բուհական միջոցառումներին` համաձայն ռեկտորի կողմից տրված հանձնարարականի, լրատվամիջոցներին ապահովում է մամուլի հաղորդագրություններով, միջոցառումների ավարտից հետո ապահովում լուսաբանումը լրատվամիջոցներով.

7)  կազմակերպում է համալսարանի ռեկտորի հարցազրույցները, ասուլիսներն ու հանդիպումները լրատվամիջոցների հետ, անհրաժեշտության դեպքում՝ ռեկտորի անունից՝ նրա իսկ թույլտվությամբ և հանձնարարականով, հանդես գալիս հայտարարությամբ.

8) կարգավորում է լրատվամիջոցների հետ համալսարանի և համալսարանի  ներկայացուցիչների փոխհարաբերությունները, մասնավորապես` կազմակերպում է համալսարանի աշխատակիցների (այդ թվում պորֆեսորադասախոսական և  վարչական անձնակազմի) հարցազրույցները, ասուլիսներն ու հանդիպումները լրատվամիջոցների հետ.

9)  ռեկտորի թույլտվությամբ և հանձնարարությամբ լրատվամիջոցներով հանդես է գալիս բուհի մասին հրապարակումների շուրջ հայտարարություններով, հերքումներով, պարզաբանումներով՝ ներկայացնելով համալսարանի պաշտոնական տեսակետը.

10) իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  այլ գործառույթներ.

11) համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: