Страницы

Արխիվի գործառույթները

27 Октябрь 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ արխիվն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) արխիվում պահպանվող փաստաթղթերի հաշվառում, օգտագործում, դրանց պահպանության ապահովում.

2) պետական պահպանության ենթակա փաստաթղթերի նախապատրաստում.

3) արխիվում գործավարությամբ ավարտված և գիտատեխնիկական մշակման ենթարկված Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի բաղկացուցիչ մասը կազմող փաստաթղթերի, ինչպես նաև անձնակազմի վերաբերյալ գործերի երկարաժամկետ (10 տարուց ավելի) փաստաթղթերի և համալսարանի դասախոսների ու գիտնականների անձնական փաստաթղթերի պահպանում.

4) սահմանված կարգով փաստաթղթերի ընդունում.

5)գործավարությամբ ավարտված մշտական պահպանման գործերի, ցուցակների կազմում և համալսարանի փորձագիտական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի փորձագիտական մեթոդական հանձնաժողովի քննարկմանը նրանց ներկայացում.

6) արխիվում գտնվող փաստաթղթերի պահպանման կատարելագործում

7) Հայաստանի Հանրապետության տարբեր և օտարերկրյա պետությունների տարբեր կազմակերպություններից ստացված հարցումների պատասխանների նախագծերի կազմում.

8) կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան փաստաթղթերը ժամանակին արխիվ հանձնելու նկատմամբ հետևողական հսկողություն.

9) քաղաքացիների դիմումները բավարարելու համար տեղեկանքների կազմում և դրանց հիմքերի ճշգրտում.

10) արխիվում ժամանակավոր պահպանվող փաստաթղթերի փորձագիտական արժևորման անցկացում, ամփոփում և դրա արդյունքների՝ կենտրոնական- փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացում.

11) իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  այլ գործառույթներ.

12) համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: