Pages

Տնտեսագիտական համալսարանում բացվեցին հարկային և մաքսային մասնագիտացված լսարաններ՝ մագիստրոսների համար

13 Apr 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիսավորությամբ կատարեցին ֆինանսական ֆակուլտետում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հովանավորությամբ հիմնանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարկային և մաքսային մասնագիտացված երեք լսարանների բացումը: 

«Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ պիլոտային մագիստրոսական ծրագիր: Հենց այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի աջակցության շնորհիվ այսօր մեր բուհում բացվեցին արդի պահանջներին համապատասխան նորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած 3 հրաշալի լսարաններ։ Վստահ եմ, որ այս լսարանները նո´ր որակ, նո´ր շունչ և նո´ր լիցքեր կհաղորդեն ուսումնական գործընթացին»,– հայտարարեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, տեղեկացնում են ՀՊՏՀ-ից: (lragir.am)