Pages

Տնտեսագիտական համալսարանում այս տարի ընդունելության հաղթահարման շեմը բարձր է եղել

19 Jul 2012

Ընդունելության այս տարվա քննություններն է այսօր ամփոփել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: 2012-2013 թթ ուսումնական տարվա համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար դիմել է 2477 դիմորդ, որից բուհ է ընդունվել 1263 դիմորդ:

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընդունելության շեմը բավականին բարձր է եղել: Մրցույթը հատկապես բարձր է եղել բուհի ավանդաբար ամենապահանջված ֆինանսական և կառավարման ֆակուլտետներում:

Համալսարանի առկա բակալավրիատի բոլոր 17 մասնագիտությունների գծով դիմում է ներկայացրել 2477 շրջանավարտ: Բուհ ընդունվել է 1263 դիմորդ, որից 97-ն անվճար համակարգում: 

2010-11 ուսումնական տարվա համար, սակայն, տեղերի թիվը փոքր- ինչ շատ է եղել, ինչն ըստ համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի բացատրվում է անցյալ տարվա շրջանավարտների բացակայությամբ։

Ընդգծելով, այս տարվա անցողիկ շեմը բավականին բարձր է եղել` համալսարանի ռեկտորը նշեց, որ բուհ ընդունվածների որակական հատկանիշների մասին իր կարծիքը կկարողանա հայտնել միայն հունվարին:

Կրթության որակն էապես բարելավելու նպատակով համալսարանի ղեկավարությունը համագործակցում է նաև գործատուների հետ, սակայն այս համագործակցությունը չի լրացնում բուհի ամենամեծ բացը, այն է, դասագրքերի խնդիրը, ասաց ռեկտորը: 

armradio.am