Pages

«Տնտեսագետ» հրատարակչության գործառույթները

28 Oct 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ «Տնտեսագետ» հրատարակչությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

Թողարկում է.

1)   դասավանդվող մասնագիտությունների վերաբերյալ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, դասախոսությունների տեքստեր, ուսումնամեթոդական նյութեր,   

2) գիտական ուսումնասիրություններ, մենագրություններ,

3) գիտական ժողովածուներ,

4) գիտաժողովների նյութեր,

5) գիտահանրամատչելի և տեղեկատու գրականություն,

6) ուսումնական և այլ կարգի բառարաններ,

7) պարբերականներ,

8) թարգմանական տնտեսագիտական գրականություն։