Pages

Շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժնի գործառույթները

28 Oct 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

1) կազմակերպում և իրականացնում է  համալսարանի,  «Տնտեսագետ» ուսանողի տան, «Տնտեսագետ» մազաառողջարանի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շենք-շինությունների տեխնիկական ծառայությունը (ջեռուցում, շինվերանորոգման գործընթացների կազմակերպում):

2) իրականացնում է շինարարական  (ընթացիկ և կապիտալ) աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն.

3) մասնակցում է շինարարական աշխատանքների ընթացքում նոր նախագծերի քննարկմանը և համաձայնեցմանը.

4) ուսումնասիրում է շինմոնտաժային աշխատանքների թերի, ոչ պատշաճ կատարման պատճառները և ներկայացնում է առաջարկություններ դրանք վերացնելու ուղղությամբ.

5) իրականացնում է շինմոնտաժային աշխատանքների ավարտի վերաբերյալ հաշվառում.

6) համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,

7) համալսարանի ռեկտորի և վարչատնտեսական աշխատանքների գծով  պրոռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում: