Pages

Մատակարարման բաժնի գործառույթները

28 Oct 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Տնտեսական բաժինն   իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) ապահովում է համալսարանի կարիքների համար ձեռք բերված ապրանքների մատակարարման անխափանությունը.

2)  իրականացնում է մատակարարման գործառույթների կազմակերպման օպերատիվ հաշվառում.

3)  վարում է մատակարարող, պատվիրատու և այլ կազմակերպությունների հետ բանակցություններ.

4)  աապահովում է  համալսարանի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համապատասխան  պայմանագրերը.

5)  մասնակցում է համալսարանի նյութատեխնիկական մատակարարման պլանավորմանը և կազմակերպմանը.

6)  վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորին ներկայացնում է առաջարկություններ` համալսարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների ձեռք բերումը ավելի մատչելի պայմաններով կազմակերպելու վերաբերյալ.

7) համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,

8) համալսարանի ռեկտորի և վարչատնտեսական աշխատանքների գծով  պրոռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում: