Pages

Իրավաբանական բաժնի գործառույթները

27 Oct 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ իրավաբանական բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1)մշակում է հրամանների, համալսարանի անունից կնքվող պայմանագրերի և իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծեր.

2)իրականացնում է բաժին ներկայացված  հրամանների, համալսարանի անունից կնքվող պայմանագրերի  և այլ իրավական փաստաթղթերի նախագծերի իրավական փորձաքննություն.

3)եզրակացություններ է տալիս բաժին ներկայացված իրավական ակտերի, համալսարանի անունից կնքվող պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի նախագծերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին  համապատասխանության վերաբերյալ.

4)տրամադրում է խորհրդատվություն, եզրակացություններ և առաջարկություններ  համալսարանի գործունեությանը վերաբերող իրավական հարցերի վերաբերյալ.

5)ներկայացնում է համալսարանի շահերը դատական և այլ մարմիններում.

6)իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  այլ գործառույթներ.

7)համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: