Pages

Գրադարանի գործառույթները

27 Oct 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Գրադարանն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականցման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) կազմակերպում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների, ուսանողության, գիտական և ուսումնաօժանդակ անձնակազմի և այլ  ընթերցողների սպասարկումը.

2) իրագործում է ֆոնդերի շարունակական համալրում ուսումնական պահանջներին համապատասխան, օգտագործելով նոր արդյունավետ ձևեր /տեղեկատվության  մատուցումը  ընթերցողներին`  գրականության որոնման, պատվիրելու,  տեղեկատու  ապարատից օգտվելու, նյութերին  իրազեկ  դարձնելու գործընթացներում/.

3) աջակցում է համալսարանի  կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ձեռներեց, ժամանակակից քաղաքական և տնտեսական մտածողությամբ օժտված բարձրորակ մասնագետների պատրաստմանը.

4) իրագործում է աշխատանքային համագործակցություն համալսարանի  կառուցվածքային ենթաբաժինների, ամբիոնների, գիտական ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների հետ, համագործակցում այլ կազմակերպությունների ու գրադարանների հետ.

5) գրադարանային բոլոր տեսակի ծառայությունների մասին տեղեկատվություն  է հաղորդում ընթերցողներին.

6) կազմակերպում է գրականության թեմատիկ ցուցահանդեսներ, նոր գրականության ցուցահանդես-դիտումներ, տեղեկատվության  օրեր և այլ միջոցառումներ.

7)  կատարում է գրադարանի ֆոնդերի հաշվառում, ապահովում է դրանց պահպանումն ու նպատակահարմար օգտագործումը.

8) լրացնում և պահպանում է գրքամատյանները և գրքի շարժման տեղեկագրերը.

9) մատենագիտական դասակարգման պահանջներին համապատասխան  ապահովում է գրականության մշակման բարձր որակը.

10) կատարում է գիտական ամսագրերի, տեղեկատու հրատարակությունների և պարբերական մամուլի բաժանորդագրություն, ստանում, գրանցում և դրանք ուղարկում է համապատասխան ստորաբաժանումներ.

11) իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.

12) համալսարանի ռեկտորի և գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: