Pages

Բյուջետային ֆինանսավորմամբ թեմաներ

21 Nov 2013

2013 թվականին համալսարանում կատարվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» բյուջետային ֆինանսավորմամբ երկու թեմա.

 «Գիտության և կրթության ազդեցությունը տնտեսական և սոցիալական զարգացման վրա»

«Ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունն ու կանխատեսումը ՀՀ-ում»

Առաջին  թեմայի ղեկավարն է կառավարման ամբիոնի վարիչ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Մ. Սուվարյանը: Գիտահետազոտական խմբի անդամներն են՝ տ.գ.դ.,պրոֆեսոր Վ. Հարությունյանը,  տ.գ.դ.,պրոֆեսոր Վ. Սարգսյանը, տ.գ.թ., դոցենտ Վ. Խաչատրյանը և Մ. Քոչարյանը:

Երկրորդ թեմայի ղեկավարն է մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ ՝ տ.գ.թ., պրոֆեսոր Ի. Տիգրանյանը: Գիտահետազոտական խմբի անդամներն են՝ տ.գ.դ.,պրոֆեսոր Մ. Միքայելյանը,   տ.գ.թ., դոցենտ Գ. Ավագյանը, տ.գ.թ., դոցենտ Թ. Մկրտչյանը,   տ.գ.թ., դոցենտ Ք. Վարդանյանը , աշխ.գ.թ., դոցենտ Գ. Գսպոյանը և Ա. Հայրապետյանը: