Pages

Արտաքին կապերի բաժնի գործառույթները

27 Oct 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Արտաքին կապերի բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում  գործող բուհերի հետ կապերի հաստատում ու զարգացում, միջբուհական համագործակցության պայմանագրերի մշակում,

2)  օտարերկրյա պետությունների բուհերի հետ համատեղ կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկների ներկայացում,

3) օտարերկրյա պետությունների բուհերի հետ դասախոսների փոխանակում և վերապատրաստում,

4) միջազգային փորձի ուսումնասիրության և դրա կիրառման միջոցով կրթական ծրագրերի բարելավում,

5) ուսումնական գործընթացի կատարելագործման և կրթական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով միջազգային դրամաշնորհային ծրագրերի մրցույթներին մասնակցություն,

6) համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերի վերաբերյալ ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի իրազեկում,

7) կրթական ծառայությունների արտահանման աջակցություն (օտարերկյա քաղաքացիների ներգրավում),

8) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

9) իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  այլ գործառույթներ.

10) համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: