Pages

Անձնակազմի կառավարման բաժնի գործառույթները

27 Oct 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Անձնակազմի կառավարման բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման  համար իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) մշակում է համալսարանի աշխատողների ընդունման, ազատման, տեղափոխման, պարգևատրման, կարգապահական տույժի ենթարկման, գործուղումների, անձնակազմի կառավարման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ հրամանների և աշխատանքային պայմանագրերի նախագծերը` հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթղթերի հիման վրա,  վարում է ներքին և անհատական իրավական ակտերի (հրամանների) հաշվառման մատյանը.

2) իրականացնում է կադրերի շարժի հաշվառում.

3) վարում է  կադրային փաստաթղթաշրջանառությունը,  պահպանում է աշխատողների կողմից համալսարան ներկայացրած փաստաթղթերը.

4) լրացնում է անաշխատունակության թերթիկները, աշխատանքային գրքույկները.

5) յուրաքանչյուր տարի կազմում է աշխատողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ամենօրյա վերահսկողություն, խախտումներ հայտնաբերելիս տեղեկացնում է համալսարանի ռեկտորին.

7) իրականացնում է համալսարանի  պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրության, համալսարանի աշխատողների ատեստավորման ապահովման և կազմակերպման հետ կապված աշխատանքներ.

8) կազմում է կենսաթոշակի (տարիքային, արտոնյալ, հաշմանդամության և այլն) իրավունք ձեռք բերած անձանց անհրաժեշտ փաստաթղթերը` սոցիալական ապահովագրության մարմիններին ներկայացնելու համար.

9) կազմում և պետական համապատասխան մարմիններին ներկայացնում է վիճակագրական և այլ անհրաժեշտ հաշվետվություններ.

10) կազմում և համալսարանի աշխատողներին է տրամադրում անհրաժեշտ տեղեկանքներ.

11) իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  այլ գործառույթներ.

12) համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: