Մարքեթինգի ամբիոն

Այլ Էջեր

Մարքեթինգի ամբիոն

Ամբիոնի վարիչԶաքարյան Արարատ Եղիշեի, տ.գ.դ., պրոֆեսոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնը հիմնադրվել է 1975 թվականին: Սկզբում այն անվանվել է նյութատեխնիկական մատակարարման էկոնոմիկայի և պլանավորման, այնուհետև` նյութական ռեսուրսների կառավարման, իսկ հետագայում վերանվանվել է մարքեթինգի  ամբիոն:

Վարիչները`

Զաքարյան Ա.Ե.` 2011 թվականից մինչև այժմ,

Վարդանյան Գ.Ի.`  2010-2011թթ.,

Սահակյան Շ.Ս.` 2008-2010թթ.,

Սելվինազյան Բ.Ս.` 1991-2008թթ.,

Հովսեփյան Ռ.Հ.` 1987-1991թթ.,

Կարապետյան Ս.Ս.` 1982-1987թթ.,

Սահակյան Շ.Ս.` 1975-1982թթ.:

Բակալավրիատի ծրագրով մարքեթինգի մասնագետներ են պատրաստվում առկա (4 տարի) և հեռակա (5 տարի) ուսուցմամբ:

Մագիստրոսական ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա (2 տարի) և հեռակա (2.5 տարի) ուսուցմամբ հետևյալ մասնագիտացումներով.

  1. Մարքեթինգային հաղորդակցություններ
  2. Մարքեթինգային հետազոտություններ

Միաժամանակ «Մարքեթինգի հիմունքներ» դասընթացն ուսումնասիրում են ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առկա և հեռակա ուսուցմամբ 2-5-րդ կուրսերի ուսանողները: Ամբիոնի հեղինակային  խմբի  կողմից 2013թ.  հրատարակվել է «Մարքեթինգի հիմունքներ» ուսումնական ձեռնարկը՝ 705 էջ  ծավալով: Քննությունները կազմակերպվում են թեստերով՝ համակարգչային եղանակով: Ուսումնական գործընթացները բակալավրիատում բարելավելու նպատակով ամբիոնի կողմից 2016թ. հրատարակվել է «Փոխհարաբերությունների մարքեթինգը սպառողական շուկաներում» ուսումնական ձեռնարկը (հեղինակներ՝ տ.գ.դ.,պրոֆեսոր Ա.Ե.Զաքարյան և տ.գ.թ., ասիստենտ Գ.Հ.Պապոյան) 236 էջ ծավալով և «Փոխհարաբերությունների մարքեթինգը գործարար շուկաներում» դասախոսությունների նյութերը (հեղինակ՝ տ.գ.թ., ասիստենտ Վ.Հ.Գրիգորյան) 151 էջ ծավալով:

Մագիստրատուրայում ուսումնական գործընթացները ժամանակակից  մոտեցումներով ու մեթոդներով կազմակերպելու նպատակով ամբիոնի դասախոսների կողմից 2012թ. հրատարակվել են մագիստրոսական կրթության «Շուկայաբանություն» մասնագիտության  «Մարքեթինգ», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Մարքեթինգային հետազոտություններ» մասնագիտացումների կրթական ծրագրերի հայեցակարգերը և մասնագիտացման մոդուլների առարկայական ծրագրերը՝ 396 էջ ծավալով: Պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ասպիրանտները, ուսանողները ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ՀՊՏՀ, այլև տարբեր գիտաժողովների և արդյունքները տպագրում հոդվածների տեսքով (տարեկան 30-40), մասնակցում դրամաշնորհային թեմաների կատարմանը:

Ամբիոնում վերջին տարիներին թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել թվով 8 ասպիրանտներ ու հայցորդներ, իսկ այժմ իրենց հետազոտական աշխատանքներն են կատարում 17 ասպիրանտ և հայցորդ:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 30 գիտական աշխատանքներ:


ՀԱՐՑԱՇԱՐԵՐ


 Ամբիոնի կազմը`    

 Ամբիոնի կազմը`    

 

    Ազգանուն, անուն, հայրանուն    

Գիտ. աստիճան, կոչում, պաշտոն

1.

Զաքարյան Արարատ Եղիշեի

ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

2.

Վարդանյան Գագիկ Իշխանի                         

տ.գ.դ., պրոֆեսոր

3.

Հաջոյան Ռուզաննա Մնացականի

տ.գ.թ., դոցենտ

4.

Հայրապետյան  Նունե Շմավոնի

տ.գ.թ., դոցենտ

5.

Նիկողոսյան Մարինե Հրանդիկի

տ.գ.թ., դոցենտ

6.

Դադայան Լիլիթ Յուրիի

տ.գ.թ., դոցենտ

7.

Քոլյան Լիլիթ Ստեփանի

տ.գ.թ., դոցենտ

8.

Ֆլջյան Արմեն Գրիգորի                                     

տ.գ.թ., դոցենտ

9.

Գրիգորյան Արմեն Վարդանի                       

տ.գ.թ., դոցենտ

10.

Գրիգորյան Վադիմ Հենրիկի                              

տ.գ.թ., դոցենտ

11.

Հայրապետյան Նաիրա Շմավոնի

ասիստենտ.

12.

Թավադյան Դավիթ Միխայիլի

տ.գ.թ., ասիստենտ

13.

Գալստյան Լիլիթ Յուրիի

տ.գ.թ., ասիստենտ

14.

Սահակյան Լիլիթ Յուրիի

ասիստենտ

15.

Առաքելյան Կարապետ Հովհաննեսի

տ.գ.թ.,  ասիստենտ

16.

Պապոյան Գևորգ Հարությունի

տ.գ.թ.,  դոցենտ

17.

Գրիգորյան Աշխեն  Հարությունի                           

տ.գ.թ.,  ասիստենտ

18.

Փափազյան Հարություն Հովհաննեսի

տ.գ.թ.,  ասիստենտ

19.

Գալստյան Քրիստինե Էդիկի

տ.գ.թ.,  ասիստենտ

20.

Յոլյան Աննա Լևոնի

տ.գ.թ.,  ասիստենտ

21.

Ամիրխանյան Գրիշա Մարկոսի

տ.գ.թ.,  ասիստնետ

22.

Աբրահամյան Մարիանա Հրաչի

դասախոս

23.

Թադևոսյան Ռուզաննա Բարիջանի

ավագ լաբորանտ

24.

Քալանթարյան Մանուշ  Լևոնի

լաբորանտ

25.

Պետրոսյան Մերի Հայկի 

ավագ լաբորանտ

 


Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Մարքեթինգի ամբիոն  

Հեռ.` (+37410) 593-402

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք