Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոն

Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոն

Ամբիոնի վարիչ` Շահնազարյան Նելլի Հայկազի,  տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի hակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնը հիմնադրվել է 2010թ. մայիսին` կառավարման ամբիոնի հենքի վրա: Ամբիոնի հիմնադիր վարիչն է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Հայկազի Շահնազարյանը: Ամբիոնի ստեղծումը հնարավորություն տվեց ձևավորել երկու մասնագիտացում` «Հակաճգնաժամային կառավարում» և «Զբոսաշրջության կառավարում»: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր ՀՀ տնտեսության զարգացման, նրա մրցունակության բարձրացման նոր հիմնախնդիրներով և մարտահրավերներով, ինչպես նաև՝ ծառայությունների ոլորտի զարգացման միտումներով:

Տնտեսության անկայուն պայմաններում ժամանակակից գիտելիքներ, գործնական հմտություններ ունեցող որակյալ հակաճգնաժամային կառավարիչների պատրաստումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն չեզոքացնել տնտեսության և առանձին կազմակերպությունների ֆինանսատնտեսական ճգնաժամերի հետևանքները, այլև կանխարգելիչ միջոցառումներ մշակել արտաքին միջավայրի փոփոխություններին արձագանքելու և հարմարվելու ուղղությամբ:

Զբոսաշրջության մասնագիտացված կառավարիչների պատրաստումը նպատակ է հետապնդում բարձրացնել ՀՀ զբոսաշրջության ոլորտի և զբոսաշրջային կազմակերպությունների մրցունակությունը՝ գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով:

«Հակաճգնաժամային կառավարում» մասնագիտության դիմորդների առաջին ընդունելությունը կատարվել է  2006-2007 ուսումնական տարում, իսկ «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությանը` 2007-2008 ուսումնական տարում:

2016 թ. «Զբոսաշրջություն» մասնագիտության գծով ամբիոնին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրվել է լիցենզիա:

Ուսուցում

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական աշխատանքների ձևով:

Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է «Հակաճգնաժամային կառավարում» և «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությունների բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման) և մագիստրատուրայի   (առկա և հեռակա ուսուցման) ուսումնառության ընթացքում: Ուսանողները ծանոթանում են ծրագրով նախատեսված տեսական դասընթացների թեմաներին, մասնակցում են հրավիրյալ մասնագետների և գործարարների բաց դասերին, իսկ գործնական աշխատանքների և ուսումնաարտադրական, գիտահետազոտական և գիտամանկավարժական փորձառության ընթացքում ձեռք բերում գործնական հմտություններ:

Մասնագիտություն՝

Կառավարում

Մասնագիտացումներ՝

1.Հակաճգնաժամային կառավարում

2.Զբոսաշրջության կառավարում

Հրատարակությունները՝

2015թ. ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել է 15 գիտական հոդված, 1 ուսումնական ձեռնարկ, իսկ 2016թ. հրատարակվել է 14 գիտական հոդված, 1 դասախոսությունների տեքստ:

Ամբիոնում աշխատանքներ են տարվում ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, մենագրությունների պատրաստման և հրապարակման ուղղությամբ:

Գիտահետազոտական աշխատանքները՝

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում հետևյալ թեմաների շրջանակներում`

1.ՀՀ-ում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման և կառավարման հիմնախնդիրները

2.ՀՀ տնտեսության հակաճգնաժամային կառավարման գերակայությունները:

Համագործակցություն

Ամբիոնը ներգրավված է եղել «Էրասմուս Մունդուս» համագործակցության ծրագրերում, մասնակցել է նաև Եվրոպական միության «Էրասմուս Պլուս» «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոտեղեկատվության մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրին» (HERTIAG):

Զբոսաշրջության կառավարման ոլորտում ամբիոնը համագործակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ ներգնա տուրօպերատորների միության, ՀՀ հյուրանոցների միության, ՀՀ մրցունակության հիմնադրամի, ԱՄՆ-ի զարգացման ծրագրի, IDeA հիմնադրամի,  Գործարարների միության, Հայաստանում միակ առցանց ամրագրման Armhotels ազգային համակարգի, ՓՄՁ ԶԱԿ-ի, ինչպես նաև ոլորտում գործող առանձին տուրօպերատորների, զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների հետ: Նախատեսվում են նաև հետազոտություններ տուրօպերատորների շրջանում` Հայաստանում տուրիզմի զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերաբերյալ, նաև՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպել տուրիզմի ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման լավագույն  օրինակների շնորհանդեսներ, ինչպես նաև երկրատեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի հիմնում:

Հակաճգնաժամային կառավարման ոլորտում ամբիոնը համագործակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների, արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների հետ:

Բացի այդ, երկու մասնագիտացումների գծով կազմակերպվում են ոլորտներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ: Մասնավորապես՝ ՀՀ տնտեսության ճգնաժամային կառավարման արդի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Ամբիոնը ներառվել է նաև Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ իրականացված է «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում՝ մասնակցելով ը կլոր սեղանների,  հանրային քննարկումներ, որոնց կիզակետում դրվել է աշխատատեղերի ստեղծման օրակարգը:

Գիտական աստիճաններ

Ամբիոնում դասավանդում են 2 դոցենտ, 10 տ.գ.թ.: 2015-2016թթ. ընթացքում տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում են ստացել ամբիոնի ասիստենտներից երեքը:

Ամբիոնը համալրվում է նոր ասպիրանտներով` համապատասխան մասնագիտությունների գծով:

 Ամբիոնի կազմը    

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտական աստիճան, կոչում,  պաշտոն

 

1.

Շահնազարյան Նելլի Հայկազի

ամբիոնի վարիչ, տ.գ.թ. դոցենտ

2.

Մանթարլյան Ստեփան Կարապետի

տ.գ.թ. ասիսենտ

3.

Համբարձումյան Հասմիկ Հարությունի

տ.գ.թ. ասիսենտ

4.

Մանուկյան Ամալյա Ստյոպայի

տ.գ.թ. դոցենտ

5.

Մանուկյան Գոհար Մառլենի

ասիստենտ

6.

Առաքելյան Մարինե Վարդգեսի

տ.գ.թ. ասիստենտ

7.

Դալլաքյան Մերի Վարդանի

ասիստենտ

8.

Աղաջանյան Արա Սերգեյի

տ.գ.թ. ասիսենտ 

9.

Սարգսյան Հայկ Իլյուշայի 

տ.գ.թ. ասիստենտ

10.

Գրիգորյան Ռուբեն Հենրիխի    

ասիստենտ

11.

Աբրահամյան Սիսակ Հրայրի

ասիստենտ 

12.

Մամիկոնյան Աննա Բենիամինի

 լաբորանտ


 Հասցեն` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոն

Հեռախոս`   (+37410) 593-491

Էլ. փոստ` crisis.tourism@asue.am

 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք