Ամբիոնի վարիչ` Սալնազարյան Աշոտ Բորիսի, տ.գ.դ., պրոֆեսոր,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կորպորատիվ ֆինանսների ամբիոնը վերակազմավորվել է 2011 թվականին Մաքսային և ապահովագրական գործ ամբիոնի հիմքի վրա: Վերջինս հիմնադրվել է 1999թ. և կոչվել Ֆինանսական ենթակառուցվածքների ամբիոն, որը հետագայում վերանվանվել է Մաքսային և ապահովագրական գործ:
Վարիչները`
Աշոտ Բորիսի Սալնազարյանն է` տ.գ.դ, պրոֆեսոր
Կարլեն Հմայակի Աբգարյան, տնտ. գիտ. թեկն., պրոֆեսոր
Ամբիոնին կից գործում է Ապահովագրական գործ ուսումնամեթոդական կաբինետը, որը հիմնադրվել է ամբիոնի և ՀՀ-ում գործող 9 ապահովագրական ընկերությունների կողմից: Ուսումնամեթոդական կաբինետում ՀՀ ապահովագրական ընկերությունները պարբերաբար ներկայացնում են իրենց գործունեությունը, ինչպես նաև կազմակերպվում են գիտական և գիտագործնական սեմինարներ:
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`
Վերջին հինգ տարիների ընթացքում այստեղ հիմնական մասնագիտական դասընթացների գծով մայրենի լեզվով ստեղծվել է ծավալուն ուսումնամեթոդական գրականություն: Հրատարակվել է «Ապահովագրական գործ», «Մաքսային գործ» ուսումնական ձեռնարկները: Բացի դրանից, կատարվել են նաև գիտահետազոտական այլ աշխատանքներ, որոնց արդյունքում հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, դասախոսության տեքստեր:
Գիտահետազոտական աշխատանքները`
2010-2011թթ. ուսումնական տարում ամբիոնի դասախոսների, ասպիրանտների և հայցորդների կողմից իրականացվել են գիտահետազոտական հետևյալ աշխատանքները`
1. Հրատարակվել է գիտական 12 հոդված,
2. Ա. Բ. Սալնազարյանը կարդացել է գիտական զեկուցում «ՀՀ-ի և ՌԴ-ի նորաստեղծական զարգացման հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովում «Արժեթղթերի նախնական հրապարակային առաջարկի իրականացման խնդիրները ՀՀ-ում» թեմայով, Աղվերան, հունիսի 28-30-ը, 2011թ.:
Ամբիոնի կազմը`
- Սալնազարյան Աշոտ Բորիսի, տ.գ.դ., պրոֆեսոր, ամբիոնի վարիչ
- Աբգարյան Կարլեն Համյակի, տ.գ.թ., պրոֆեսոր
- Մաթևոսյան Աշոտ Վարազդատի, տ.գ.թ., դոցենտ
- Մանուկյան Գրիգոր Թաթուլի, տ.գ.թ., դոցենտ
- Ավագյան Գայանե Վահրեսի, տ.գ.թ., դոցենտ
- Սարգսյան Գայանե Էդիկի, տ.գ.թ.ասիստենտ
- Ղազարյան Լուսինե Բաբկենի, տ.գ.թ., դոցենտ
- Հարությունյան Լուսինե Մելսի, տ.գ.թ., ասիստենտ
- Գասպարյան Կարինե Արգամի, ամբիոնի ավագ լաբորանտ, Ապահովագրական գործ կաբինետի վարիչ
- Բիլյան Մարի Ռոբերտի, ամբիոնի լաբորանտ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան. 0025, Նալբանդյան 128, Կորպորատիվ ֆինանսների ամբիոն
Հեռ՝ (+37410) 56-43-87
Էլ. փոստ՝









