Կորպորատիվ ֆինանսների ամբիոն

Կորպորատիվ ֆինանսների ամբիոն

Ամբիոնի վարիչ` Սալնազարյան Աշոտ Բորիսի, տ.գ.դ., պրոֆեսոր,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կորպորատիվ ֆինանսների ամբիոնը վերակազմավորվել է 2011 թվականին Մաքսային և ապահովագրական գործ ամբիոնի հիմքի վրա: Վերջինս հիմնադրվել է 1999թ. և կոչվել Ֆինանսական ենթակառուցվածքների ամբիոն, որը հետագայում վերանվանվել է Մաքսային և ապահովագրական գործ:

Վարիչները`

Աշոտ Բորիսի Սալնազարյանն է` տ.գ.դ, պրոֆեսոր

Կարլեն Հմայակի Աբգարյան, տնտ. գիտ. թեկն., պրոֆեսոր

Ամբիոնին կից գործում է Ապահովագրական գործ ուսումնամեթոդական կաբինետը, որը հիմնադրվել է ամբիոնի և ՀՀ-ում գործող 9 ապահովագրական ընկերությունների կողմից: Ուսումնամեթոդական կաբինետում ՀՀ ապահովագրական ընկերությունները պարբերաբար ներկայացնում են իրենց գործունեությունը, ինչպես նաև կազմակերպվում են գիտական և գիտագործնական սեմինարներ:

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին հինգ տարիների ընթացքում այստեղ հիմնական մասնագիտական դասընթացների գծով մայրենի լեզվով ստեղծվել է ծավալուն ուսումնամեթոդական գրականություն: Հրատարակվել է «Ապահովագրական գործ», «Մաքսային գործ» ուսումնական ձեռնարկները: Բացի դրանից, կատարվել են նաև գիտահետազոտական այլ աշխատանքներ, որոնց արդյունքում հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, դասախոսության տեքստեր:

Գիտահետազոտական աշխատանքները`

2010-2011թթ. ուսումնական տարում ամբիոնի դասախոսների, ասպիրանտների և հայցորդների կողմից իրականացվել են գիտահետազոտական հետևյալ աշխատանքները`

1. Հրատարակվել է  գիտական 12  հոդված,

2. Ա. Բ. Սալնազարյանը կարդացել է գիտական զեկուցում «ՀՀ-ի և ՌԴ-ի նորաստեղծական զարգացման հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովում «Արժեթղթերի նախնական հրապարակային առաջարկի իրականացման խնդիրները ՀՀ-ում» թեմայով, Աղվերան, հունիսի 28-30-ը, 2011թ.:

Ամբիոնի կազմը`

  1. Սալնազարյան Աշոտ Բորիսի, տ.գ.դ., պրոֆեսոր, ամբիոնի վարիչ
  2. Աբգարյան Կարլեն  Համյակի, տ.գ.թ., պրոֆեսոր
  3. Մաթևոսյան Աշոտ Վարազդատի, տ.գ.թ., դոցենտ               
  4. Մանուկյան Գրիգոր Թաթուլի, տ.գ.թ., դոցենտ
  5. Ավագյան Գայանե   Վահրեսի, տ.գ.թ., դոցենտ         
  6. Սարգսյան Գայանե Էդիկի, տ.գ.թ.ասիստենտ
  7. Ղազարյան Լուսինե Բաբկենի, տ.գ.թ., դոցենտ
  8. Հարությունյան Լուսինե Մելսի, տ.գ.թ., ասիստենտ
  9. Գասպարյան Կարինե Արգամի, ամբիոնի ավագ լաբորանտ, Ապահովագրական գործ կաբինետի վարիչ
  10. Բիլյան Մարի Ռոբերտի, ամբիոնի լաբորանտ



Հասցե՝ ՀՀ, ք. Երևան. 0025, Նալբանդյան 128, Կորպորատիվ ֆինանսների ամբիոն

Հեռ՝ (+37410) 56-43-87

Էլ. փոստ՝  


 

Հայտարարություններ

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ավելին

22 Փետ 2012

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը  հրավիրում է  մասնակցելու ամառային  դպրոցի  աշխատանքներին

Ավելին...

13 Փետ 2012

Նորություններ

Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը: Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայման...

23 Փետ 2012 Ավելին
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշ...

22 Փետ 2012 Ավելին
«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ, ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր...

13 Փետ 2012 Ավելին
Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլ...

13 Փետ 2012 Ավելին