Տնտեսական աշխարհագրության ամբիոն

Տնտեսական աշխարհագրության ամբիոն

Ամբիոնի  վարիչՍերգեյ Ավանեսի Մելքումյան, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը ստեղծվել է այժմյան համալսարանի կազմակերպման հետ միասին` 1975 թվականին:

Վարիչները`

Ամբիոնը ղեկավարել են աշխ.գիտ.դոկտ., պրոֆեսոր Գրիգոր Երեմի Ավագյանը, աշխ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Սուրեն Հեքիմի Օհանյանը, 1999թ. մինչև այժմ ամբիոնի վարիչ է աշխ.գիտ.դոկտ., պրոֆեսոր էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Ավանեսի Մելքումյանը: 

Տնտեսական աշխարհագրության առարկան ուսուցանում է տնտեսագիտական համալսարանի բոլոր մասնագիտությունների առաջին կուրսերին:

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին տարիներին ամբիոնը պատրաստել և հայերեն լեզվով հրատարակել է բազմաթիվ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, գիտական բնույթի մենագրություններ, զգալի քանակությամբ ծրագրային, մեթոդական նյութեր, հոդվածներ:

Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնում կատարվում է «ՀՀ և ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» գիտական ընդհանուր թեման, որը բաղկացած է 5 ենթաթեմաներից («ՀՀ և ԼՂՀ բնական ռեսուրսների համալիր օգտագործման հիմնախնդիրները», հեղինակ` պրոֆեսոր Ս. Մելքումյան,

«ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսների գնահատման և օգտագործման հիմնահարցերը», հեղինակ` դոցենտ Գ. Միքայելյան, 

«Բնակչության աճը և պարենային հիմնախնդիրը», հեղինակ` դոցենտ Ռ. Մարգարյան,

«ՀՀ երկրորդային հումքային ռեսուրսների օգտագործման ուղիները», հեղինակ` դոցենտ Է. Ավետիսյան,

«Զբոսաշրջության հիմնահարցերը ՀՀ-ում», հեղինակ` դասախոս Շ. Հարությունյան:

 Ամբիոնի կողմից տարեկան հրատարակվում են 5-7 գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական աշխատանքներ:

Ամբիոնի   կազմը`

  1. Մելքումյան Սերգեյ Ավանեսի, ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  2. Միքայելյան Գեորգի Անդրանիկի, աշխ. գիտ. թեկն., դոցենտ
  3. Մարգարյան Ռուդիր Գրիգորի, աշխ. գիտ. թեկն., դոցենտ
  4. Ավետիսյան Էմմա Գրիգորի, աշխ. գիտ. թեկն., դոցենտ
  5. Հարությունյան Շուշան Լիպարիտի, դասախոս



Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսական աշխարհագրության ամբիոոն

Հեռ. (+37410) 56 04 08

Էլ-հասցե


 

Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին