Պատմության և քաղաքագիտության ամբիոն

Պատմության և քաղաքագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ` Հակոբյան Արարատ Մխիթարի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնը ձևավորվել է 1991թ. ԽՄԿԿ պատմություն և գիտական կոմունիզմ ամբիոնների միավորման և  վերակառուցման հիման վրա:

Վարիչները`

Հակոբյան Արարատ - 2005թ. մինչ օրս

Հովհաննիսյան Սիրակ  /պաշտոնակատար/, 2003-2005թթ.

Դարբինյան Հրայր /Քաղ.պատ., պատմ. և քաղ. ամբ../, 1988 - 2003թթ.

Վարդապետյան Արշակ - /ԽՄԿԿ պատ.ամբ./, 1975-1988թթ.

Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է համալսարանի բոլոր 6 ֆակուլտետների 1-4-րդ կուրսերի ուսանողների համար: Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են Հայոց պատմության և քաղաքագիտության հիմնահարցերին: 

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկները.

  1. «Հայոց պատմություն», առարկայական ծրագիր բակալավրական կրթության համար, Ե., 2009թ.
  2. «Քաղաքագիտություն», առարկայական ծրագիր բակալավրական կրթության համար, Ե., 2009 թ.
  3. Ա.Հակոբյան, Ա.Սարգսյան, «Հայոց պատմություն», ուսումնական ձեռնարկ, Ե., 2010թ.

Գիտահետազոտական աշխատանքներ`

Ամբիոնը կատարել է նաև գիտահետազոտական աշխատանքներ: Ամբիոնի դասախոսները աշխատում են «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության հիմնահարցեր» և «Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական գործոն» ամբիոնային գիտահետազոտական թեմաների վրա: Վերջին տարիներին լույս են ընծայվել մի շարք աշխատություններ`

  1. Ա. Հակոբյան, Հայկական «Նեմեսիսը» գործողության մեջ, հոդված «Հայոց պատմություն», հ. 4 , Գ. 1 , Ե., 2010 , էջ 231-236,
  2. Ա. Հակոբյան, Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման միջազգային իրավական հիմքերը, հոդված, «Դրոշակ» , թիվ 5 , Ե., 2010  էջ 25 – 29,
  3. Ա. Հակոբյան, Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում, մենագրություն, ՀՀ ԳԱԱ , «Գիտություն» հրատ., Ե., 2010:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 20 գիտական աշխատանքներ:

Ամբիոնի  կազմը`

  1. Հակոբյան Արարատ Մխիթարի, ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  2. Մանուչարյան Հակոբ Հենզելի, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ
  3. Մկրտումյան Լեռնիկ Ալբերտի, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ
  4. Սիմոնյան Սիլվա Վիգենի, դասախոս
  5. Առաքելյան  Էռնեստ Մամիկոնի, ասիստենտ
  6. Մանուկյան Լարիսա Սահակի, դասախոս
  7. Ներսիսյան Նունե Ստյոպայի, դասախոս



Հասցե` ՀՀ, ք. Երևան 0025, Նալբանդյան 128,Պատմության և քաղաքագիտության ամբիոն

Հեռախոս` (+37410) 58 95 64

Էլ-հասցե`


 

Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին