Մակրոէկոնոմիկայի ամբիոն

Մակրոէկոնոմիկայի ամբիոն

Ամբիոնի  վարիչ`  Տիգրանյան Իշխան Տաճատի, տ.գ.թ., պրոֆեսոր

Մակրոէկոնոմիկայի ամբիոնը հիմնադրվել է 1932թ. Երևանի  կոոպերատիվ տնտեսագիտական ինստիտուտում ստեղծված պլանավորման ամբիոնի, այնուհետև ԵՊՀ-ում և Երժտի-ում վերափոխված ժողտնտպլանավորման ամբիոնի բազայի հիման վրա: 1994թ. Երժտի-ի ժողտնտպլանավորման ամբիոնը վերանվանվել է Մակրոէկոնոմիկայի ամբիոն:

Վարիչները`

2008թ–ից ամբիոնը ղեկավարում է տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Տաճատի Տիգրանյանը

տ.գ.դ.., պրոֆեսոր Համազ Բուղդանի Ղուշչյան /1990-2008թթ./

տ.գ.դ., պրոֆեսոր Անուշավան Սարիբեկի Կիրակոսյան /1968-1990թթ./

Պրոֆեսոր Հովհաննես Երանոսի Թումանյան /1938-1968թթ./

Պրոֆեսոր Վռամ Քրիստափորի Կոստանյան /1932-1937թթ./

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը սերտ կապերի մեջ է ՀՀ բազմաթիվ բուհերի տնտեսագիտական ամբիոնների հետ, ինչպես նաև այլ երկրների գործընկեր համալսարանների, մասնավորապես` Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի, Ռուսաստանի հարավային դաշնային համալսարանի և Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի հետ:                 

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ուժերով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել են`

1.   Ղուշչյան  Հ.Բ   և  ուրիշներ, Մակրոտնտեսական  կանխատեսում, Երևան, 2008թ., «Տնտեսագետ», 348 էջ,

2.   Գրիգորյան Կ.Հ, Մակրոտնտեսական նորագույն մշակումներ, Երևան, 2009թ., «Տնտեսագետ», 170 էջ,

3.   Կարապետյան Ծ.Ջ, Նորամուծական գործունեություն, Երևան, 2008թ., «Տնտեսագետ»,  228 էջ,

4.   Ղուշչյան Հ.Բ, Տիգրանյան Ի.Տ, Հարությունյան Ա.Գ, Ազգային էկոնոմիկայի հիմունքներ, Երևան, 2009թ., «Տնտեսագետ»,  154  էջ,

Գիտահետազոտական աշխատանքներ`

Ամբիոնի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարի հրատարակվել են շուրջ 30-35 գիտական հոդվածներ, թեզիսներ, մեթոդական ցուցումներ, այդ թվում` անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Ամբիոնը կատարում է նաև գիտահետազոտական աշխատանքներ, վերլուծության է ենթարկում ՀՀ ամբողջական առաջարկը և պահանջարկը, որը բխում է ամբիոնի գլխավոր հետազոտական թեմայից: 2006-2009թթ. ամբիոնի դասախոսները գիտահետազոտական աշխատանք են իրականացրել ՀՀ Կենտրոնական բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

 Ամբիոնի աշխատակիցնների կողմից տարեկան հրատարակվում են շուրջ 40 գիտական աշխատանքներ:

 Ամբիոնի   աշխատակազմ

  1. Տիգրանյան  Իշխան  Տաճատի, ամբիոնի վարիչ, տ.գ.թ., պրոֆեսոր
  2. Բաղդասարյան Գևուշ Վահանի, տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Հովհաննիսյան Հայկազ Սուրենի, տ.գ.թ., դոցենտ
  4. Կիրակոսյան Լիլյա Անուշավանի, տ.գ.թ., դոցենտ
  5. Կարապետյան Ծովինար Ջիվանի, տ.գ.թ., դոցենտ
  6. Ղանթարչյան Ռուբեն Սուրենի, տ.գ.թ., դոցենտ
  7. Վարդանյան Քնարիկ Ջոնիկի, տ.գ.թ., դոցենտ
  8. Մուրադյան Արփենիկ Հայկի, տ.գ.թ.,  դոցենտ
  9. Մանուկյան Ռազմիկ Մարգարի, տ.գ.թ., դոցենտ
  10. Ավագյան Գայանե  Արամի, տ.գ.թ., դոցենտ
  11. Գրիգորյան Կարեն Համլետի,տ.գ.թ., դոցենտ
  12. Մկրտչյան Թաթուլ Մելսի, տ.գ.թ., դոցենտ
  13. Բաղդասարյան Անահիտ  Գևուշի, տ.գ.թ., դոցենտ
  14. Ղարագյոզյան Մելանյա Արայիկի, ասիստենտ
  15. Մարգարյան Արշալույս Սեմիկի, տ.գ.թ., դոցենտ
  16. Ջանջոյան Արմինե Սերյոժայի, ասիստենտ
  17. Գյուլումյան Ալեքսանդր Միքայելի, տ.գ.թ., ասիստենտ
  18. Տիգրանյան Վարսիկ  Իշխանի, ավագ լաբորանտ  



Հասցե` ՀՀ,  ք. Երևան, 0025,  Նալբանդյան  128, Մակրոէկոնոմիկայի ամբիոն

Հեռ.` (+ 374 10)  56-11-89

Էլ-հասցե


 

Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին