Ֆիզդաստիարակության ամբիոն

Ֆիզդաստիարակության ամբիոն

Ամբիոնի վարիչ` Սամվելյան Լյովա Արտավազդի, մանկ. գիտ. թեկնածու, պրոֆ.,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնը hիմնադրվել է 1975թ.:

Վարիչները` Սամվելյան Լյովա Արտավազդի

Ծրագրով նախատեսված գործնական պարապմունքները անց են կացվում դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով` բոլոր ֆակուլտետների 1-ին և 2-րդ կուրսերում, ինչպես նաև բաժանմունքային պարապմունքների ձևով` մի շարք մարզաձևերից /սեղանի թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, բազկամարտ, շախմատ, ձեռքի գնդակ, ատլետիզմ/: Տարբեր տարիներին մասնակցելով հանրապետական և քաղաքային առաջնություններին` առանձին մարզաձևերից հաջողություններ են արձանագրել: Հատկապես աչքի են ընկել շախմատիստները, սեղանի թենիսիստները, ֆուտբոլիստները, վոլեյբոլիստները և առանձին անհատ մարզիկներ ու մարզուհիներ:

Մասնագիտություններ`  ֆիզիկական դաստիարակություն

Գիտահետազոտական աշխատանքներ`

Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները`

  1. Բուհում ֆիզիկական դաստիարակության առարկայի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները
  2. Բարոյագիտական և էթիկական նորմերը երիտասարդության շրջանում, Հեղինակներ` Լ.Սամվելյան, Ս.Հակոբյան. Գ.Վարդանյան, Կ.Սարգսյան, Հ.Կյոկչյան

Հրատարակումներ`

Սպորտի հոգևոր արժեքների պահպանումը, ՖԻԼԱ-ի միջազգային մարզչամանկավարժական սեմինար խորհրդակցության նյութեր, Երևան-2010, հեղ.` Լ.Սամվելյան

Արդարացի խաղը Օլիմպիական շարժման համատեքստում, ՀԱՕԱ-ի գիտաժողովի նյութեր նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակին, Երևան-2010, հեղ.` Լ.Սամվելյան

Ֆիզկուլտուրայի և սպորտի դերը տնտեսագետ կադրերի պատրաստման գործում, ՀՊՖԿ-ի հանր. գիտաժողովի նյութեր, Երևան-2011, հեղինակներ` Է.Ղազարյան, Գ.Վարդանյան

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 3-4 գիտական աշխատանքներ:

Ամբիոնի հիմնական գիտական ձեռքբերումներից են գիտական կոչումները, սպորտային նվաճումները և ատենախոսությունների պաշտպանությունները: Ամբիոնի վարիչ` Լ.Սամվելյանը պարգևատրվել է «Արդարացի խաղ» միջազգային հատուկ մրցանակով, ինչպես նաև ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ շքանշանով, ՀՀ նախագահի պատվոգրով և մի շարք մրցանակներով ու մեդալներով:

Ամբիոնի կազմը`

  1. Սամվելյան Լյովա Արտավազդի, ամբիոնի վարիչ, մ.գ.թ., պրոֆեսոր, վաստակավոր մարզիչ
  2. Հակոբյան Սիմոն Արսենի, մ.գ.թ., պրոֆեսոր
  3. Սարգսյան Կարլեն Արմենակի, դոցենտ
  4. Վարդանյան Գագիկ Առուստամի, դոցենտ
  5. Միրզոյան Էդուարդ Սուրենի, ասիստենտ
  6. Կյոկչյան Հակոբ Գրիգորի, դասախոս
  7. Ամիրխանյան Էդուարդ Վաղինակի, դասախոս
  8. Գրիգորյան Էլեոնորա Սերյոժայի, դասախոս
  9. Հովհաննիսյան Լյուդմիլա Սարգսի, դասախոս
  10. Ավանեսով Ստանիսլավ Սեմյոնի, դասախոս
  11. Եդիգարյան Ռուզան Ռազմիկի, դասախոս
  12. Զաքոյան Նորիկ Լիանիտի, դասախոս
  13. Զարեյան Ալիսա Հարությունի, ավ. լաբորանտ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Ֆիզդաստիարակության ամբիոն

Հեռ.` (+37410) 56 02 55

Էլ-հասցե


 

Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին