Ապրանքագիտության ամբիոն

Ապրանքագիտության ամբիոն

Ամբիոնի  վարիչ` Կարապետյան Արմեն Սոսի, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ

Հայաստանի  պետական  տնտեսագիտական  համալսարանի Ապրանքագիտության ամբիոնը  բացվել է 1930 թվականին Կոոպերատիվ – տնտեսագիտական ինստիտուտի կազմում` որպես առանձին ֆակուլտետ և մասնագիտություն: 1975թ. Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական և ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետների բազայի վրա կազմավորվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (ներկայիս  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը), որի  կազմում առ այսօր գործում է ապրանքագիտության ամբիոնը:       

Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ու ֆինանսական ֆակուլտետների 1-ից 4-րդ կուրսերի ուսանողների համար: Գործնական պարապմունքները` պրակտիկաները անցնում են արտադրական ու առևտրական ձեռնարկություններում, մաքսային համակարգում, առևտրաարդյունաբերական պալատում, փորձաքննությունների ազգային բյուրոյում, արդարադատության և պաշտպանության նախարարությունների փորձաքննության կենտրոններում և այլուր:

Վարիչները` Պողոսյան Վ., Մակարյան Լ., Լալայան Ս., Մելիքյան Վ. , Սարգսյան Ռ., Կարապետյան Ա.:

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հայերեն լեզվով հրատարակել է «Ապրանքագիտության տեսության համառոտ դասընթաց», «Կարի ապրանքների ապրանքագիտություն և  որակի  փորձաքննություն», «Պլաստմասսայե և կենցաղային ապրանքների ապրանքագիտություն և փորձաքննություն», «Սննարդյունաբերության գործընթացներ և սարքավորումներ», «Պարենային ապրանքների սերտիֆիկացում», «Պարենային ապրանքների որակի փորձաքննություն (կենդանական ծագման մթերքներ)», «Մսամթերքի և ձկնամթերքի ապրանքագիտություն և որակի փորձաքննություն» ուսումնական ձեռնարկները, «Պտուղ-բանջարեղեն և համային ապրանքների ապրանքագիտւթյան հիմունքներ» առարկայի լաբորատոր և գործնական աշխատանքների մեթոդական ցուցումները, «Պարենային ապրանքների նույնականացում և կեղծում» դասախոսության տեքստը, կազմվել և վերանայվել են շուրջ 30 առարկայական ծրագրեր, մշակվել և հաստատվել են 3 ստանդարտներ:

Մասնագիտություն` Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն

Մասնագիտացումներ` Ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն և որակի փորձաքննություն, Պարենային ապրանքների ապրանքագիտություն և որակի փորձաքննություն 

Գիտահետազոտական աշխատանքներ`

Ամբիոնում վերջին տարիներին կատարվել են բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ:  

Ամբիոնի  կազմը`

  1. Կարապետյան Արմեն Սոսի, ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. դոկտոր, դոցենտ 
  2. Սահրադյան Սիլվա Իսրայելի, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  3. Մելիքյան Վարդանուշ Մարտիրոսի, տեխն. գիտ. թեկն. դոցենտ  
  4. Սարգսյան Ռոբերտ Ավետիսի, տեխն.գիտ. թեկն.դոցենտ  
  5. Սարատիկյան Սպարտակ Լևոնի, տեխն.գիտ. թեկն., դոցենտ  
  6. Սամվելյան Գայանե Եղիազարի, կենս. գիտ. թեկն., դոցենտ  
  7. Գրիգորյան Աիդա Վարդգեսի, տնտ .գիտ. թեկն., դոցենտ  
  8. Երանոսյան Զինա Վարազդատի, տեխն. գիտ. թեկն., ասիստենտ
  9. Խաչատրյան Օլյա Միքայելի, դոցենտ
  10. Հովհաննիսյան Արմենուհի Հովհաննեսի, ասիստենտ 
  11. Կնյազյան Ջուլետա Հրաչի, դասախոս
  12. Անուշավանյան Անահիտ Վիլհելմի, դասախոս
  13. Մաթևոսյան Տանյա Հմայակի, դասախոս 
  14. Բարսեղյան Գոհար Սուրենի, ավագ լաբորանտ
  15. Հայրապետյան Կարինե Մուշեղի, ավագ լաբորանտ
  16. Կարապետյան Մանիկ Սիմոնի, լաբորանտ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Ապրանքագիտության ամբիոն 

Հեռ.` (+37410) 56 58 02

Էլ-հացե


 

Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին