Ֆինանսական հաշվառման ամբիոն

Այլ Էջեր

Ֆինանսական հաշվառման ամբիոն

Ամբիոնի վարիչ` Սարգսյան Ալվարդ Հրաչիկի, տ.գ.թ., դոցենտ

Ամբիոնը ներկա անվանումով ձևավորվել է 1981 թվականին` Հաշվապահական հաշվառում և Տնտեսական գործունեության վերլուծություն ամբիոնի միավորմամբ:

Վարիչները`

Ալվարդ Սարգսյան - տ.գ.թ., դոցենտ

Աղասի Սարգսյան-տ.գ. դ., պրոֆեսոր

Ռ. Չոբանյան, դոցենտ

Ամբիոնում առարկայի ուսուցումը անցկացվում է համալսարանի բոլոր ֆակուլտետների 1-4-րդ կուրսերի ուանողների համար և մագիստրատուրայում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնը սերտ կապերի մեջ է ԱՊՀ-ի տնտեսագիտական բուհերի հետ:

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է ուսումնական ձեռնարկներ` «Հաշվապահական հաշվառում», «Հաշվապահական հաշվառման խնդիրների և տեստերի ժողովածու», «Հաշվապահական հաշվառման խնդիրների ժողովածու», «Ֆինանսական վարձակալություն» (մենագրություն), «Նյութական պաշարների և դրանց օգտագործման արդյունավետության վերլուծության հիմնախնդիրները» (մենագրություն):        

Գիտահետազոտական աշխատանքներ`

Կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են հաշվապահական հաշավառման միջազգային ստանդարտների շրջանակներում հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են ավելի քան 3 տասնյակ գիտական աշխատանքներ:

Ամբիոնի կազմը`

  1. Սարգսյան Ալվարդ Հրաչիկի, ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  2. Համբարձումյան Ռոբերտ Պապիկի, տ.գ.թ., դոցենտ
  3. Հակոբյան Արմեն Աշմատի, տ.գ.թ., դոցենտ
  4. Պողոսյան Մանյա Բաբկենի, տ.գ.թ., դոցենտ
  5. Օգանեզովա Նելլի Սուրենի, դոցենտ
  6. Մարջանյան Անահիտ Մուշեղի, դոցենտ
  7. Սահակյան Լևոն Սահակի, տ.գ.թ., ասիստենտ
  8. Բաբաջանյան Սուրեն Սեյրանի, տ.գ.թ., ասիստենտ
  9. Կոստանյան Գոհար Գագիկի, տ.գ.թ., ասիստենտ
  10. Թերզիբաշյան Վազգեն Լյովայի, տ.գ.թ., ասիստենտ
  11. Խալաթյան Լենա Նորայրի, ասիստենտ
  12. Չիբուխչյան Սոֆյա Աղաբեկի, ասիստենտ
  13. Հակոբյան Համասփյուռ Պետիկի, դասախոս
  14. Հարությունյան Գոհար Միհրդատի, դասախոս
  15. Հարությունովա Դոնարա Եվգենիի, դասախոս
  16. Գալոյան Արթուր Լևոնի, դասախոս



Հասցե` ՀՀ, ք. Երևան 0025, Նալբանդյան 128, Ֆինանսական հաշվառման ամբիոն 

Հեռախոս.` (+37410) 56 02 71

Էլ-հասցե`



Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին