Ֆակուլտետի մասին
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը հիմնադրվել է 2011թվականին: Նորաստեղծ ֆակուլտետում ներկայումս սովորում է 700-ից ավելի ուսանող: Առաջիկա տարիներին նախատեսվում է մասնագիտացման նոր ուղղություն` Տնտեսական վերլուծություն: Ապագայում նախատեսվում է նաև ֆակուլտետում իրականացնել մագիստրական ուսուցման պիլոտային ծրագրեր:
Ուսուցման գործընթացում լայնորեն օգտագործվում է համակարգչային տեխնիկան։ Ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` 2 տարի: Ուսումնական աշխատանքներին զուգընթաց` ֆակուլտետի դասախոսները կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ։ Նրանց ուժերով հրատարակվել են տասնյակ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր, դասախոսությունների տեքստեր, մեթոդական նյութեր և բազմաթիվ հոդվածներ:
Ֆակուլտետում դասավանդում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է արտերկրյա մի շարք համալսարանների հետ:
Դեկանատ

|
Աշոտ Վարազդատի Մաթևոսյան, տ.գ.թ., դոցենտ |
դեկան, պաշտոնավարում է 2011թ. օգօստոս ամսից |
|
Սոնա Ծառուկի Ղազարյան, տ.գ.թ., դոցենտ |
դեկանի տեղակալ
|
|
Ալլա Վարդգեսի Խաչատրյան |
ավագ գործավար |
|
Սոնա Հայկի Հովսեփյան |
գործավար |
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ընդգրկված ամբիոնները`
Վարիչ ` Ալվարդ Հրաչիկի Սարգսյան
Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն
Վարիչ ` Լիաննա Հայկազի Գրիգորյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 54 73 83
Էլ-հասցե`

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու ամառային դպրոցի աշխատանքներին

