
Ամբիոնի վարիչ` Չալաբյան Սուսաննա Ավետիքի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի օտար լեզուների ամբիոնը ստեղծվել է 1975 թ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման օրվանից:
Վարիչները`
Սուսաննա Ավետիքի Չալաբյան, 1995-ից մինչ այժմ
Ռիմա Ավագի Ասլանյան /1992 -1995/
Աննա Երվանդի Սարգսյան /1975 -1992/
Ամբիոնում դասավանդվում է երեք լեզու` անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Օտար լեզվի դասավանդումը անցկացվում է ՀՊՏՀ -ի բոլոր ֆակուլտետների բակալավրիատի ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման համակարգերի առաջին, երկրորդ կուրսերում և մագիստրատուրայի առաջին կուրսում: Օտար լեզվի դասավանդումը մասնագիտական նպատակներով ունի մասնագիտական ուղղվածություն և ուսանողին օգնում է բարձրացնել իր կրթական մակարդակը` խորացնելով նրա մասնագիտական գիտելիքները:
Ամբիոնը 2011 թվականից համագործակցում է Հայաստանի Բրիտանական խորհրդի հետ, որը հնարավորություն է տալիս դասախոսներին` մասնակցելու վերապատրաստման տարբեր ծրագրեգրի` տրամադրելով նրանց ուսումնամեթոդական գրականություն:
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`
Իր գոյության ընթացքում ամբիոնը, համագործակցելով համալսարանի թողարկող ամբիոնների հետ, հրատարակել է 3 եռալեզու տնտեսագիտական տերմինների բառարաններ, բազմաթիվ ձեռնարկներ տեսական տնտեսագիտության, հաշվապահության, բնօգտագործման, շուկայավարության, վիճակագրության, ապահովագրական գործի, մաքսային գործի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ձեռնարկությունների կառավարման մասնագիտության ուսանողների համար, ինչպես նաև ընդհանուր տնտեսագիտական գիտելիքների խորացման, գործարար նամակագրության և երկրագիտության ձեռնարկներ:
Գիտահետազոտական աշխատանքներ`
Ամբիոնում աշխատանքները հիմնականում կատարվում են «Օտար լեզուների դասավանդման առանձնահատկությունները տնտեսագիտական բուհում» ամբիոնի գիտահետազոտական թեմայի շրջանակներում:
Միայն 2010 – 2011թթ., բացի մի շարք հոդվածներից ամբիոնի դասախոսները լույս են ընծայել 6 ուսումնական ձեռնարկ տնտեսագիտության տարբեր ճյուղերն ուսումնասիրող ուսանողների համար:
Ընթացքի մեջ են կառավարում, զբոսաշրջության կառավարում, ֆինանսներ, շրջակա միջավայրի պահպանություն, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների գծով ձեռնարկների պատրաստման աշխատանքները:
Ամբիոնի կազմը`
- Չալաբյան Սուսաննա Ավետիքի, ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Ասլանյան Ռիմա Ավագի, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Մանուկյան Ջեմմա Ասատուրի, դասախոս
- Պետրոսյան Գալինա Վահանի, դասախոս
- Խաչատրյան Նեկտար Միհրանի, դասախոս
- Խոստիկյան Ռուզաննա Վազգենի, դոցենտ
- Կարագուլյան Լուսինե Կառլենի, դասախոս
- Ոսկանյան Մարի Աբգարի, դասախոս
- Ամատունի Գալինա Զավենի, դասախոս
- Տեր-Սարգսյան Լյուսյա Խորենի, դասախոս
- Թաբաղյան Սոնյա Վարդանի, դասախոս
- Թորգոմյան Քրիստինա Մելսի, դասախոս
- Տոնոյան Գայանե Սարգսի, դասախոս
- Գրիգորյան Արմինե Ռազմիկի, դասախոս
- Աբրահամյան Զվարթ Մակարի, դասախոս
- Պողոսյան Մելանյա Արտավազդի, դասախոս
- Վարդանյան Գոհար Հրաչիկի, դասախոս
- Շահինյան Անահիտ Արարատի, դասախոս
- Հայրապետյան Առլետա Լևոնի, դասախոս
- Հովհաննիսյան Սոնա Ալֆոնսի, դասախոս
- Հարությունյան Լուսինե Արմենակի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Ավդալյան Լիլիթ Գարեգինի, դասախոս
- Լիլիթ Ղազարյան, դասախոս
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Օտար լեզուների ամբիոն
Հեռ.` (+37410) 56 04 50
Էլ-հասցե`









