Կառավարման ամբիոն

Կառավարման ամբիոն

Ամբիոնի վարիչ`

Սուվարյան Յուրի Միքայելի, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնը հիմնադրվել է 1991 թվականին` անջատվելով բուհի աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնից: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր տնտեսության և հանրային կյանքի մյուս բնագավառների կառավարման դերի կարևորության, նորանկախ Հայաստանի համար կառավարման որակյալ կադրերի պատրաստման սուր անհրաժեշտության գիտակցմամբ: Արդեն 1989 թվականին բուհում, փաստորեն առաջինը հանրապետությունում, կատարվեց ընդունելություն տնտեսագետ-մենեջեր մասնագիտությամբ:

Վարիչները`

Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանը (1991-1994): 1994թ. մինչ օրս վարիչը ակադեմիկոս Յուրի Սուվարյանն է:

Ամբիոնում դասավանդող առարկաների ուսուցումն իրականացվում է ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման) առաջինից չորրորդ կուրսերում ներառյալ, ինչպես նաև մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման) ողջ ոսումնառության ընթացքում: Սովորողները ծանոթանում են ծրագրով նախատեսված տեսական դասընթացների բոլոր թեմաներին, իսկ գործնական աշխատանքների և արտադրական, գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկայի (վերջին երկուսը` մագիստրատուրայի) ընթացքում փորձառությամբ ամրապնդում ստացած գիտելիքները:

ՄասնագիտությունԿառավարում

Մասնագիտացումներ`    

Պետական և մունիցիպալ կառավարում

Գործարար կառավարում

Սոցիալական կառավարում

Նախագծերի կառավարում

Բանկային մենեջմենթ

Ֆինանսական կառավարում

Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնի գիտահետազոտական հիմնական թեման է` «Տնտեսության կառավարման համակարգի կատարելագործման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում»:

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական 13 մենագրություն և ուսումնամեթոդական 9 աշխատություն: Ընդհանուր առմամբ, ամբիոնի աշխատակիցները 2010թ. հրատարակել են թվով` 48, իսկ 2011 թվականին` 35 գիտական աշխատանք:

Ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են ՀՊՏՀ «Բանբեր» գիտական հանդեսի կայացմանը` ընդհանուր առմամբ տպագրելով շուրջ 30 հոդված, իսկ ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը 2005-2011թթ. եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը:

Ամբիոնի գոյության ընթացքում, 1994 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցների, ասպիրանտների և հայցորդների կողմից պաշտպանվել է 2 դոկտորական և 47 թեկնածուական ատենախոսություն: Ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: 

Ամբիոնի աշխատակազմը`

  1. Սուվարյան Յուրի Միքայելի, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ,  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  2. Սուվարյան Արզիկ, տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Հովհաննիսյան Կամո, տ.գ.թ., դոցենտ
  4. Ավանեսյան Ռոմիկ, տ.գ.թ., դոցենտ
  5. Միրզոյան Վալերի, փ.գ.թ., դոցենտ
  6. Ասլանյան Գագիկ, տ.գ.թ., դոցենտ
  7. Մնացականյան Ստեփան, տ.գ.թ., դոցենտ
  8. Անանյան Գագիկ, տ.գ.թ., դոցենտ
  9. Մխիթարյան Խորեն, տ.գ.թ., դոցենտ
  10. Ղազարյան Էդգար, տ.գ.թ., դոցենտ
  11. Մկրտչյան Լուսինե, տ.գ.թ., դոցենտ
  12. Օրդյան Արմենուհի, տ.գ.թ., դոցենտ
  13. Խաչատրյան Վիլեն, տ.գ.թ., դոցենտ
  14. Տերտերյան Վաչե, տ.գ.թ., դոցենտ
  15. Պետրոսյան Արևիկ, ի.գ.թ., դոցենը
  16. Ճշմարիտյան Կարեն, դոցենտի պաշտոնակատար
  17. Մելքոնյան Նարեկ տ.գ.թ., ասիստենտ 
  18. Հովհաննիսյան Արևիկ, տ.գ.թ., ասիստենտ 
  19. Խալափյան Բելա, տ.գ.թ., ասիստենտ 
  20. Բախչագուլյան Աբրամ, տ.գ.թ., ասիստենտ 
  21. Մկրտչյան Շուշան, տ.գ.թ., ասիստենտ 
  22. Մնացականյան Տիգրան, տ.գ.թ., ասիստենտ 
  23. Հայրապետյան Ռուբեն, տ.գ.թ., ասիստենտ 
  24. Ասատրյանց Սարգիս, տ.գ.թ., ասիստենտ 
  25. Մինասյան Աննա, տ.գ.թ., ասիստենտ 
  26. Կարախանյան Արմեն, ասիստենտ 
  27. Կարապետյան Սուսաննա, ասիստենտ 
  28. Հարությունյան Հասմիկ, ասիստենտ 
  29. Սանամյան Աննա, ասիստենտ 
  30. Գևորգյան Գառնիկ, ասիստենտ 
  31. Դավթյան Արտակ, ասիստենտ 
  32. Մերդինյան Գայանե, ասիստենտ 
  33. Քոչարյան Մարիանա, ասիստենտ 
  34. Սահակյան Անահիտ, դասախոս 
  35. Օհանյան Թագուհի, դասախոս  
  36. Մկրտչյան Տաթևիկ, ավագ լաբորանտ
  37. Կարախանյան Սեդա, լաբորանտ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Կառավարման ամբիոն

Հեռ.` (+37410) 581643

էլ. փոստ` hpthkaravarum@mail.ru


 

Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին