Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն

Այլ Էջեր

Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն

Ամբիոնի վարիչ`

Թավադյան Աշոտ Աղասու,  տ.գ.դ., պրոֆեսոր    

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը բացվել է 1975թ.

Վարիչները`  ֆ.մ.գ.թ., դոցենտ Վ.Կարաբեկով, տ.գ.դ., պրոֆեսորներ Յու. Մովսիսյան, Բ. Եղիազարյան, տ.գ.թ. պրոֆեսոր Մ.Հարությունյան, Ս.Սարգսյան, տ.գ.դ., պրոֆեսոր Ա. Թավադյան:

Ամբիոնի լավագույն շրջանավարտներից հանրապետության տարբեր նախարարություններում, վարչություններում, պետական կառավարման մարմիններում զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: Ամբիոնի շրջանավարտներից երեքը եղել են ՀՀ ֆինանսների նախարար, այդ թվում` ներկայիս  ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, իսկ Վերահսկիչ պալատի առաջին նախագահը եղել է Ա.Թավադյանը:

Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների 1-4-րդ կուրսի ուսանողների համար:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական ամբիոնը համագործակցում է ՌԴ ԳԱ Տնտեսամաթեմատիկական ինստիտուտի հետ:

Մասնագիտություններ` Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է ուսումնամեթոդական ձեռնարկ` «Մեթոդական ցուցումներ և ստուգողական աշխատանքներ» Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ առարկայից: Պատրաստվել են  ծրագրեր  մագիստրոսական  առարկաներից: Պատրաստվում է ձեռնարկ «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» առարկայից և մի շարք մագիստրոսական դասընթացներից:

 Գիտահետազոտական աշխատանքներ`

Ամբիոնի գիտական հիմնական ձեռքբերումներից են վերջին տարիներին  թեկնածուական 10 ատենախոսությունների պաշտպանությունները:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 12  գիտական աշխատանքներ:

Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները` «ՀՀ-ում Տնտեսամաթեմատիկական մեթոդների կիրառման և կոնկրետ մոդելավորման  վերաբերյալ»: Ամբիոնի վարիչ Ա.Թավադյանի կողմից պատրաստվել է հրատարակման  «Интервалы неопределенности экономики» մենագրությունը ռուսերեն լեզվով:

 Ամբիոնի աշխատակազմը`

  1. Թավադյան Աշոտ Աղասու, ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Հարությունյան Միհրդատ Նավիկի, տ.գ.թ., պրոֆեսոր
  3. Սարգսյան Սարգիս Դանիելի, տ.գ.թ., դոցենտ
  4. Կիրակոսյան Զաքար Կնյազի, տ.գ.թ., դոցենտ
  5. Սարգսյան Ռազմիկ Սահակի, տ.գ.թ., դոցենտ
  6. Նալչաջյան Վահամ Թորգոմի, տ.գ.թ., դոցենտ
  7. Թերզյան Տիգրան Հարութունի, ֆ.մ.գ.թ., դոցենտ
  8. Մանուկյան Ելենա Գեորգիի, տ.գ.թ., դոցենտ
  9. ՀարությունյանզԿարինե Շավարշի, տ.գ.թ., ասիստենտ
  10. Կեսոյան Նարեկ  Մյասնիկի, տ.գ.թ., ասիստենտ
  11. Թևկյան Աշոտ Ռամզեսի, տ.գ.թ., ասիստենտ
  12. Հակոբյան Տաթևիկ Հենրիկի, տ.գ.թ., ասիստենտ
  13. Թերզյան  Հարություն Տիգրանի, տ.գ.թ., ասիստենտ
  14. Հարությունյան Քնարիկ Հարությունի, ասիստենտ
  15. Մկրտչյան Անահիտ Վանիկի, ասիստենտ
  16. Բազինյան Եվգենյա Արայիկի, ասիստենտ



Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0069, Պ.Սևակի  77,  Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն

Հեռ.` (37410)  24  70 30

Էլ. փոստ`


 

Հայտարարություններ

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ավելին

22 Փետ 2012

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը  հրավիրում է  մասնակցելու ամառային  դպրոցի  աշխատանքներին

Ավելին...

13 Փետ 2012

Նորություններ

Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը: Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայման...

23 Փետ 2012 Ավելին
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշ...

22 Փետ 2012 Ավելին
«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ, ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր...

13 Փետ 2012 Ավելին
Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլ...

13 Փետ 2012 Ավելին