Կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոն

Այլ Էջեր

Կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոն

Ամբիոնի վարիչ` Սարգսյան Վարդան Ալբերտի, պրոֆեսոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնը հիմնադրվել է 1975 թվականին: Ի սկզբանե ամբիոնը կոչվում էր Տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակում և կազմակերպում: 2011 թվականին համալսարանի գիտական խորհրդի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ամբիոնը վերանվանվեց Կառավարման տեղեկատվական համակարգեր:

Ամբիոնը մասնագետներ է պատրաստում Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում, Կառավարման տեղեկատվական համակարգեր և Էլեկտրոնային բիզնես մասնագիտություններով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնը գիտակրթական կապեր է հաստատել ԱՄՆ և Եվրոպական մի շարք համալսարանների, գիտական կենտրոնների, հիմնադրամների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են ԱՄՆ Բերկլիի համալսարանը, ԱՄՆ Այովայի համալսարանը, Նյու-Յորքի համալսարանը, ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագիրը, Սորոսի հիմնադրամը, Չիկագոյի Մակարթուրի հիմնադրամը և այլն: Նյու-Յորքի համալսարանի հետ, որտեղ գործում է նմանատիպ մասնագիտություն, մշակվել է ներկայիս կրեդիտային հենքով ուսումնական պլանները: Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են ՆԱՏՕ-ի ծրագրով կազմակերպված գիտաժողովներին Եվրոպական և ԱՄՆ համալսարաններում:

Վարիչները`

1.  2011թվականից ` Վարդան Ալբերտի Սարգսյան

2. 1993-2011թթ.` Ռոբերտ Վանյայի Արմենակյան

3. 1993-2000թթ.` Էդուարդ Եղիշեի Հյուսյան

4. 1985-1993թթ.` Լազր Ավետիքի Խանումյան

5. 1978թ.` Սուրեն Մերուժանի Սարգսյան

6. 1975թ.` Շավարշ Դանիելի Համբարձումյան

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է ավելի քան մեկ տասնյակ ուսումնամեթոդական ձեռնարկներ, որոնց թվում`

1. Սարգսյան Վ., Թվային Ֆիրմայի Կառավարում /ուսումնական ձեռնարկ/, Հեղինակային հրատարակություն, 2005, 172 էջ,

2. Սարգսյան Վ., Նախագծերի ավտոմատացված կառավարում /ուսումնական ձեռնարկ/, Հեղինակային հրատարակություն, 2005, 158 էջ,

3. Սարգսյան Վ., Էլեկտրոնային կառավարման հիմունքներ (ուսումնական ձեռնարկ ասպիրանտների համար), Տնտեսագետ հրատ., Երևան, 2010, 72 Էջ,

4. Արքելաթյան Գ., Էլեկտրոնային վճարային համակարգեր, Դասախոսությունների նյութեր, Երևան, 2011, 79 էջ:

Գիտահետազոտական աշխատանքներ`

Վերջին երկու տարվա ընթացքում ամբիոնում կատարվել և կատարվում են մի շարք գիտահետազոտական թեմաներ, որոնց թվում`

1. ՀՀ-ում թվային ճեղքվածքի տնտեսագիտամաթեմատիկական վերլուծությունը (գիտական ղեկավար դոցենտ Վ. Սարգսյան, 2012թ., աշխատանքային խումբ` դոցենտներ` Է. Հյուսյան, Կ. Խաչատրյան, ասիստենտներ` Ա. Աթանյան, Ա. Ղազարյան, ասպիրանտներ` Ն. Ադոնց, Պ. Խնկոյան)

2. ՀՀ-ում բնական ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգերի կիրառման խնդիրները (գիտական ղեկավար, դոցենտ Վ. Սարգսյան, 2012թ., աշխատանքային խումբ` դոցենտներ` Մ. Արշակյան, Ա. Սարգսյան, ասիստենտներ` Մ. Բախշինյան, Վ. Բարսեղյան, դասախոսներ` Թ. Շահվերդյան, Ա. Նալբանդյան, ասպիրանտ Գ. Մանուչարյան)

 Ամբիոնի աշխատակազմը

  1. Սարգսյան Վարդան Ալբերտի, տ.գ.դ., դոցենտ, ամբիոնի վարիչ
  2. Արմենակյան Ռոբերտ Վանյայի, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
  3. Նալչաջյան Թորգոմ Աղաբեկի, տեխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  4. Հյուսյան Էդուարդ Եղիշեի, տեխ.գիտ. թեկնածու, դոցենտ
  5. Խաչատրյան Կամո Արամի, տ.գ.թ., դոցենտ
  6. Բադալյան Կիմա Ղևոնդի, տ.գ.թ., դոցենտ
  7. Արքելաթյան Գրիգոր Անդրանիկի, տ.գ.թ., դոցենտ
  8. Արշակյան Մարիետա Արշակի, տ.գ.թ., դոցենտ
  9. Սարգսյան Արման Ալբերտի, տ.գ.թ., դոցենտ
  10. Խուրշուդյան Արմեն Կորյունի, տ.գ.թ., դոցենտ
  11. Աթանյան Աիդա Արարատի, ասիստենտ
  12. Բախշինյան Մարիցա Պետրոսի, ասիստենտ
  13. Տերտերյան Գայանե Բագրատի, ասիստենտ
  14. Ղազարյան  Արմեն  Յուրիկի, ասիստենտ
  15. Շահվերդյան Թերեզա Կամոյի, դասախոս
  16. Բանդուրյան Ավետիք Սամվելի, դասախոս
  17. Նալբանդյան Արեգնազան Լևոնի, դասախոս
  18. Սահակյան Սահակ Վոլոդյայի, դասախոս
  19. Դավթյան Լաուրա Հայկի, ավագ լաբորանտ
  20. Գալստյան Լիլիթ Արտավազդի, տ.գ.թ., լաբորանտ

 

 


Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0069, Պարույր Սևակի 77, Կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոն

Հեռ.` (+37410) 24 70 50

Էլ. փոստ`


 

Հայտարարություններ

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ավելին

22 Փետ 2012

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը  հրավիրում է  մասնակցելու ամառային  դպրոցի  աշխատանքներին

Ավելին...

13 Փետ 2012

Նորություններ

Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը: Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայման...

23 Փետ 2012 Ավելին
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշ...

22 Փետ 2012 Ավելին
«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ, ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր...

13 Փետ 2012 Ավելին
Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլ...

13 Փետ 2012 Ավելին