
Ամբիոնի վարիչ` Չալաբյան Սուսաննա Ավետիքի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի օտար լեզուների ամբիոնը ստեղծվել է 1975 թ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման օրվանից:
Վարիչները`
Սուսաննա Ավետիքի Չալաբյան, 1995-ից մինչ այժմ
Ռիմա Ավագի Ասլանյան /1992 -1995/
Աննա Երվանդի Սարգսյան /1975 -1992/
Ամբիոնում դասավանդվում է երեք լեզու` անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Օտար լեզվի դասավանդումը անցկացվում է ՀՊՏՀ -ի բոլոր ֆակուլտետների բակալավրիատի ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման համակարգերի առաջին, երկրորդ կուրսերում և մագիստրատուրայի առաջին կուրսում: Օտար լեզվի դասավանդումը մասնագիտական նպատակներով ունի մասնագիտական ուղղվածություն և ուսանողին օգնում է բարձրացնել իր կրթական մակարդակը` խորացնելով նրա մասնագիտական գիտելիքները:
Ամբիոնը 2011 թվականից համագործակցում է Հայաստանի Բրիտանական խորհրդի հետ, որը հնարավորություն է տալիս դասախոսներին` մասնակցելու վերապատրաստման տարբեր ծրագրեգրի` տրամադրելով նրանց ուսումնամեթոդական գրականություն:
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`
Իր գոյության ընթացքում ամբիոնը, համագործակցելով համալսարանի թողարկող ամբիոնների հետ, հրատարակել է 3 եռալեզու տնտեսագիտական տերմինների բառարաններ, բազմաթիվ ձեռնարկներ տեսական տնտեսագիտության, հաշվապահության, բնօգտագործման, շուկայավարության, վիճակագրության, ապահովագրական գործի, մաքսային գործի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ձեռնարկությունների կառավարման մասնագիտության ուսանողների համար, ինչպես նաև ընդհանուր տնտեսագիտական գիտելիքների խորացման, գործարար նամակագրության և երկրագիտության ձեռնարկներ:
Գիտահետազոտական աշխատանքները`
Ամբիոնում աշխատանքները հիմնականում կատարվում են «Օտար լեզուների դասավանդման առանձնահատկությունները տնտեսագիտական բուհում» ամբիոնի գիտահետազոտական թեմայի շրջանակներում:
Միայն 2010 – 2011թթ., բացի մի շարք հոդվածներից ամբիոնի դասախոսները լույս են ընծայել 6 ուսումնական ձեռնարկ տնտեսագիտության տարբեր ճյուղերն ուսումնասիրող ուսանողների համար:
Ամբիոնի կազմը
1.Չալաբյան Սուսաննա Ավետիքի-վարիչ, բ.գ.թ., դոցենտ
2.Հարությունյան Լուսինե Արմենի-բ.գ.թ., դոցենտ
3.Ասլանյան Ռիմա Ավագի-մանկ.գ.թ., դոցենտ
4.Թորգոմյան Քրիստինա Մելսի -դասախոս
5.Մանուկյան Ջեմմա Ասատուրի-դասախոս
6.Պետրոսյան Գալինա Վահանի-դասախոս
7.Խաչատրյան Նեկտար Միհրանի-դասախոս
8.Խոստիկյան Ռուզաննա Վազգենի-դոցենտ
9.Տեր-Սարգսյան Լուսյա Խորենի-դասախոս
10.Վարդանյան Գոհար Հրաչիկի-դասախոս
11.Կարագուլյան Լուսինե Կառլենի-դասախոս
12.Ամատունի Գալինա Զավենի-դասախոս
13.Շահինյան Անահիտ Արարատի-դասախոս
14.Գրիգորյան Արմինե Ռազմիկի-դասախոս
15.Հայրապետյան Առլետա Լևոնի -դասախոս
16.Տոնոյան Գայանե Սարգսի-դասախոս
17.Թաբաղյան Սոնյա Վարդանի-դասախոս
18.Պողոսյան Մելանյա Արտավազդի-դասախոս
19.Աբրահամյան Զվարթ Մակարի-դասախոս
20.Ղազարյան Լիլիթ Լևոնի-դասախոս
21.Ավդալյան Լիլիթ Գարեգինի-դասախոս
22.Միդոյան Ժաննա Արարատի-դասախոս
23.Եղիազարյան Ռուզաննա Վահրիչի - ավագ լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Օտար լեզուների ամբիոն
Հեռ.` (+37410) 593-436









