Ամբիոնի վարիչ` Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի, ի.գ.թ., դոցենտ
ՀՊՏՀ Տնտեսական պատմության և իրավագիտության ամբիոնը ստեղծվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրմանը զուգահեռ` 1975 թ.:
Վարիչները`
Ստեղծման օրվանից մինչև 1987թ. ամբիոնը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Հ.Ա. Խոնդկարյանը, 1987-2009թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Լ.Զ. Անանյանը, 2009-2010 թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ս. Մելքումյանը, իսկ 2010-ից` ի.գ.թ., դոցենտ Լ.Ն.Մեհրաբյանը:
Ամբիոնում դասավանդում են 8 հիմնական և 5 համատեղությամբ դասախոսներ (5 գիտության թեկնածու դոցենտներ, 4 գիտության թեկնածու ասիստենտներ և 4 դասախոսներ):
Ամբիոնի բակլավրիական ծրագրերով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին ներկայացվում է դասախոսություններով և սեմինար պարապմունքներով: Իրավագիտություն և տնտեսական պատմություն համահամալսարանական առարկաների ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների I - IV կուրսերում:
Բակալավրական ծրագրերով ամբիոնն ուսուցանում է նաև ճյուղային իրավունքի 5 դասընթացներ:
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`
Վերջին 3 տարիների ընթացքում ամբիոնի դասախոսները հրատարակել են ռուսերեն լեզվով 1 մենագրություն և 1 գիտական հոդված, հայերեն լեզվով 1 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկներ, 8 գիտական հոդվածներ և դասախոսության 1 տեքստ:
Առաջիկայում նախատեսվում է «Իրավագիտություն» /տնտեսագետների համար/ դասընթացի ուսումնական ձեռնարկի հրատարակումը:
Ամբիոնի կազմը`
- Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի, ի.գ.թ., դոցենտ, ամբիոնի վարիչ
- Սուքիասյան Գառնիկ Արտաշեսի, ի.գ.թ., դոցենտ
- Պետրոսյան Լիդա Պետրոսի, տ.գ.թ., դոցենտ
- Գրիգորյան Գեղեցիկ Միխակի, ի.գ.թ., դոցենտ
- Անանյան Անուշ Լավրենտիի, տ.գ.թ., դոցենտ
- Սուքիասյան Նազելի Գառնիկի, ի.գ.թ., ասիստենտ
- Գրիգորյան Սասուն Սուրենի, քաղ.գ.թ., ասիստենտ
- Սարգսյան Նորիկ Արմենակի, պատմ.գ.թ., ասիստենտ
Համատեղությամբ աշխատողներ`
- Սիմոնյան Անի Արամի, ասիստենտ
- Բաբաջանյան Միսակ Մուշեղի, ասիստենտ
- Սարգսյան Գոհար Հենրիկի, դասախոս
- Մալերյան Սվետլանա Ստեփանի, դասախոս
- Թորոսյան Հեղինե Արծրունու, դասախոս
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Տնտեսական պատմության և իրավագիտության ամբիոն
Հեռ.` (+37410) 56 12 54
Էլ-հասցե`

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու ամառային դպրոցի աշխատանքներին

