
Ամբիոնի վարիչ` Հայրապետյան Արկադի Նիկոլայի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը կազամվորվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (այժմ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), ստեղծման օրվանից` 1975 թվականից: Ամբիոնը համահամալսարանային է և սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետները: Ամբիոնն ունի 18 հաստիքային աշխատող` 2 պրոֆեսոր, 12 դոցենտ, 1 ասիստենտ, 3 դասախոս և 1 ավագ լաբորանտ:
Վարիչները`
Ամբիոնը ղեկավարել են` ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ե. Ավետիսյանը, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ն.Բ. Ենգիբարյանը, տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա.Միտոյանը:
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`
Այս տարիների ընթացքում, ամբիոնի դասախոսների կողմից կազմվել և տպագրվել են տարբեր ուսումնական ձեռնարկներ և մեթոդական ցուցումներ, որոնց թվում` «Բարձրագուն մաթեմատիկայի խնդիրների ձեռնարկ», «Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար», «Հավանականությունների տեսություն և կիրառական վիճակագրություն» ուսումնական ձեռնարկը, «Բազմաչափ վիճակագրական մեթոդներ» ուսումնական ձեռնարկը, «Հավ. տեսություն և մաթ. վիճակագրության խնդրագիրք + 10 թեստ»-ը:
Գիտահետազոտական աշխատանքներ`
Ամբիոնի գիտական ուղղվածությունը երեքն է`
1. Բազմաչափ վիճակագրական մեթոդների վերլուծությունը և կանխատեսումը տնտեսագիտության մեջ, այդ թվում` մի շարք սոցիալ-տնտեսական երևույթների մեխանիզմների մաթեմատիկական մոդելների կառուցումը և օգտագործումը կառավարման և կանխատեսման խնդիրներում /ղեկ. պրոֆ. Ա. Միտոյան, դոց. Վ.Դավթյան և Ա.Պողոսյան/:
2. Տեղափոխման տեսության ուղիղ և հակադարձ խնդիրների լուծման էֆեկտիվ մեթոդների մշակումը: Լուծված են հետևյալ խնդիրները` տրված է համասեռ ցրող միջավայրի R և T անրադարձման և անցման օպերատորները / ղեկ. պրոֆ. Մ. Մուրադյան, դոց. Մ. Խաչատրյան և Մ. Մակարյան /:
3. Ամբողջ ֆունկցիաների համակարգի լրիվության հետազոտումը այն դեպքում, երբ {ln}-ը ինչ որ ամբողջ ֆունկցիայի զրոների բազմությունն է /ղեկ. դոց.Ա. Ավետիսյան, դոց. Ռ. Գալոյան, Ա. Հայրապետյան և Հ. Մկրտչյան /: Այդ թեմաների վերաբերյալ հրատարակված են հոդվածներ տարբեր պարբերականներում:
Ամբիոնի կազմ`.
- Հայրապետյան Ա. Ն, ֆ.մ.գ.թ., դոցենտ, ամբիոնի վարիչ
- Միտոյան Ա. Ա., տ.գ. դ., պրոֆեսոր
- Մուրադյան Մ. Հ., ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր
- Ավետիսյան Ա. Ե., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Աղալովյան Մ. Լ. ֆ.մ.գ. դոկտոր, դոցենտ
- Գալոյան Ռ. Ս., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Դավթյան Վ. Ռ., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Մ. Ա., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Մակարյան Մ. Մ., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Մկրտչյան Հ. Հ., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Մխիթարյան Գ. Գ., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Պողոսյան Ա. Կ., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Միրզոյան Մ. Մ., ֆ.մ.գ.թ., դոցենտ
- Ամիրշադյան Ա. Ա., դասախոս
- Բեննեյան Ա. Հ., դասախոս
- Փիլոյան Ա.Ա., ավագ լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0025, Նալբանդյան 128, Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն
Հեռ.` (+37410) 58 95 27
Էլ-հացե`

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու ամառային դպրոցի աշխատանքներին

