Նորություններ

Բաժիններ

 

«MAGNATE». տեղեկատվական ու ոգևորող սեմինարների շարք

22 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովը,  համալսարանականների բիզնես գիտելիքները լրացնելու և բիզնես գաղափար ունեցողներին մոտիվացնելու նպատակով,  կազմակերպել էր «Magnate» 5-օրյա սեմինարների շարքը. դեկտեմբերի 18-22-ը մեր բուհում հյուրընկալվեցին գործարարներ ու հայտնի ապրանքանիշերի հեղինակներ և իրենց հաջողակ փորձը փոխանցեցին ուսանողներին:  

Բանախոս-հյուրերն էին՝ «Zangi» հավելվածի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը, «THE LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի հիմնադիր Արևիկ Համբարձումյանը,  «Այբ» կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյանը, «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

Սեմինարների թեմաները՝ «Ինչպե՞ս ստեղծել միջազգային բրենդ», «Մենթորություն և մոտիվացիա», «Նոր դարաշրջանի մարտահրավերները. ի՞նչ է մեզ սպասվում ապագայում», «Ինչպե՞ս դառնալ հաջողակ գործարար»: Սեմինարների ընթացքում փորձառու մասնագետները կոչ արեցին դիտարկել գաղափարներին մարմին տալու բոլոր հնարավոր ուղիները,  չվախենալ դժվարություններից ու չընկճվել անհաջողություններից:  «Magnate»-ը ոչ միայն գիտելիքներ փոխանցեց, այլև լավատեսությամբ ոգեշնչեց բիզնես գաղափարներ ունեցող տասնյակ ուսանողների:

Այսօր սեմինարների շարքն ամփոփվեց սիմուլյացիոն խաղով, որի ընթացքում մասնակիցները գնահատեցին ու զարգացրին  թիմում աշխատելու կարողությունները:  

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 352 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք