Նորություններ

Բաժիններ

 

London school of commerce-ը ներկայացավ ՀՊՏՀ–ում. այն հատուկ հայ ուսանողների համար վարձավճարի զեղչ է առաջարկում

01 Մարտ 2012

«Գնացե’ք ձեր երազանքների հետևից և անհնարին թվացողը դարձրեք հնարավոր». –այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում Լոնդոնի առևտրի դպրոցի (London school of commerce) շնորհանդեսի ժամանակ ուսանողությանն այս խոսքերով դիմեց նույն բուհի միջազգային ընդունելության բաժնի աշխատակից Լիլյա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երեք տարի առաջ իր համար էլ Լոնդոն ուսանելու մեկնելը անիրականանալի թվացող երազանք էր, իսկ այնտեղ աշխատելը առավել ևս, հատկապես, որ չկար մեկը, որ օտար երկրում կաջակցեր ու կհամակարգեր եկվոր ուսանողների հետ տարվող աշխատանքը: Լիլյա Հովհաննիսյանը հավաստեց, որ այժմ այդ բացը լրացված է և ներկայացրեց օժանդակող այն բոլոր միջոցառումները, որոնք Լոնդոն մեկնող ուսանողների համար համակարգում է իրենց բաժինը: Նա ներկաներին տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Լոնդոնի առևտրի դպրոցի ուսումնական ծրագրերի, հայ ուսանողների համար կիրառվող հատուկ զեղչերի (50 տոկոս), ընդունելության կարգի, բուհի կառուցվածքի, կեցության պայմանների վերաբերյալ:

Լիլյա Հովհաննիսյանը ներկայացրեց նաև իրենց գործընկեր «ACEArmenia»`   http://www.acearmenia.am/,  հասարակական կազմակերպությունը և նրա ներկայացուցչին` նշելով, որ փաստաթղթերի ձևակերպման հարցում ուսանողները կարող են դիմել և ստանալ անմիջական աջակցություն: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 293 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք