Նորություններ

Բաժիններ

 

London School of Business and Finance բիզնես դպրոցը մուտք է գործում Հայաստան

10 Փետրվար 2012

Այսօր «Golden Tulip Armenia» հյուրանոցի «Vivaldi» դահլիճում «Մասթեր Պլյուս» միջազգային ուսումնական կենտրոնը Անգլիայի LSBF (London School of Business and Finance) բիզնես դպրոցի հետ համատեղ կազմակերպեց և անցկացրեց London School of Business and Finance-ի պաշտոնական շնորհանդեսը:
Դպրոցի բիզնեսի զարգացման կառավարիչ Ֆուրկատ Ֆոսիլովը հանգամանորեն ներկայացրեց իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունը որպես մի կրթօջախ, որը եվրոպական կրթական տարածքում պատրաստում է անձնական ու մասնագիտական հմտություններով օժտված կադրեր, որոնք մեծ հաջողություն են ունենում համաշխարհային գործարար ասպարեզում: Բանախոսը կանգ առավ բուհի ներկայացուցչության աշխարհագրության և դրա ընդլայնման հնարավորությունների վրա: Նա մասնավորապես նկատեց, որ մուտք գործելով Հայաստան` իրենք տեսնում են արդյունավետ համագործակցության մեծ հեռանկարներ:
London School of Business and Finance-ի տարածաշրջանային տնօրեն Ելենա Կավերինան և գործադիր դեկան Աննա Թորնը կարևոր տեղեկատվություն մատուցեցին ուսուցման աստիճանների ու ձևերի (բակալավրիատ, մագիստրատուրա, մասնագիտական որակավորում, առկա և հեռավար (օnline)), մասնագիտական ծրագրերի ու առարկայական ուղղությունների (մարքեթինգ, ֆինանսներ, հաշվապահություն, իրավունք, միջազգային գործարարություն, գործարար վարչարարություն և այլն), դրանց երկակի կիրառության, ինչպես նաև նորամուծությունների և նորարարական ծրագրերի մասին:
ՀՊՏՀ-ականներին հիշեցնենք, որ LSBF-ի ներկայացուցիչները վաղը՝ փետրվարի 10-ին, ժամը 14.00-ին կհյուրընկալվեն մեր համալսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 350 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք