Նորություններ

Բաժիններ

 

DAAD-ի դրամաշնորհային ծրագրեր՝ ՀՊՏՀ դասախոսների և հետազոտողների համար

11 Մարտ 2014

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի երևանյան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր ներկայացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում DAAD-ի կողմից առաջարկվող գիտահետազոտական կրթաթոշակներ՝ ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար:

Միջոցառմանը ներկա էր DAAD-ի երևանյան տեղեկատվական կենտրոնի ծրագրերի համակարգող և խորհրդատու Մերի Նավասարդյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հակոբյանը, համալսարանի դասախոսներն ու երիտասարդ հետազոտողները:

Թինե Լաուֆերը հանգամանորեն խոսեց այն հնարավորությունների մասին, որ DAAD-ն առաջարկում է գիտահետազոտական և հետբուհական կրթության ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Նա ներկայացրեց այդ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ պայմանները:

Կենտրոնի ծրագրերի համակարգող և խորհրդատու Մերի Նավասարդյանը ներկաներին լրացուցիչ տեղեկություններ հաղորդեց այն մասին, թե այս ծրագերին դիմելիս ինչպես առավել նպատակային ու ճշգրիտ գործել:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը և նախատեսված են 2015 թվականի համար: Ներկայացուցիչները հավելեցին, որ ցանկացողները  ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել DAAD-ի պաշտոնական կայք`www.daad.am:

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ 

Նորությունը դիտվել է 406 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք