Նորություններ

Բաժիններ

 

AIESEC-ը ներկայացավ ՀՊՏՀ-ում

07 Մարտ 2012

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում AIESEC – Հայաստան երիտասարդական կազմակերպության արտագնա փոխանակման թիմի անդամներ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հեռակա ուսուցման  ուսանողուհի Տաթևիկ Դուրգարյանը և ֆինանսական ֆակուլտետի ուսանող Հայկ Ամիրխանյանը ներկայացրեցին AIESEC  կազմակերպության պատմությունը  սկսած 1948 թվականից, նրա ներկայացվածությունը աշխարհի 112-ից ավելի երկրներում, համագործակցությունը 2100-ից ավելի համալսարանների հետ:

Նշվեց, որ  կազմակերպությունը տարեկան իրականացնում է 16. 000 փոխանակման ծրագիր, 470 գիտաժողով` իր գործունեությունը նպատակաուղղելով երիտասարդության զարգացմանը: Հանգամանորեն կանգ առնելով AIESEC – Հայաստան  կազմակերպության գործունեության վրա (1989  թվականից)` կազմակերպության արտագնա փոխանակման թիմի անդամները ներկայացրեցին առաջարկվող փոխանակման և աշխատանքային ծրագրերը, այդ ծրագրերին մասնակցության համար սահմանված պահանջները: Այնուհետև ներկա գտնվող ուսանողներին հնարավորություն ընձեռվեց լրացնելու դիմումի ձևաթղթեր, որոնցով հայտ կներկայացվի մասնակցելու առաջիկա ամառային ծրագրերին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 324 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք