Նորություններ

Բաժիններ

 

13 բուհեր՝ ՀՊՏՀ «Դասախոսական գավաթ-2018»-ում. մարզական խաղերի մեկնարկը՝ հրաձգության առաջնությամբ

29 Հունվար 2018

Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա «Դասախոսական գավաթ» մարզական խաղերում այս տարի կմրցեն հայաստանյան 13 առաջատար համալսարաններ՝ ՀՊՏՀ-ն, ԵՊՀ-ն, ՀԱՊՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՃՇԱՀ-ն, ՀՌՀ-ն, ՀՊՄՀ-ն և այլն: Մեկնարկը տրված է, այսօր ԵՊՀ հրաձգարանում ուժերը չափել են դասախոս-հրաձիգները: Առաջնությունն ավարտվել է քիչ առաջ,  մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝ 1-ին տեղ՝ ԵՊՀ, 2-րդ տեղ՝ ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ ՀԱՊՀ:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի փոխանցմամբ, մեր համալսարանի թիմը ներկայացրել են նշված ամբիոնի դոցենտ Հակոբ Կյոկչյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Կարմեն Գրիգորյանը և ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս Արմեն Ազարյանը  և 12 մասնակիցների շարքում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը  (տե'ս երկրորդ լուսանկարը):

Առջևում շախմատի, վոլեյբոլի, սեղանի թենիսի առաջնություններն են: Մարզական խաղերը կամփոփվեն փետրվարի 8-ին՝ հանդիսավոր մրցանակաբաշխությամբ:

Շնորհավորում ենք մասնակիցներին, մաղթում առողջ մրցակցություն:

 

 

 

 

Հ. Գ. Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 993 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք