Նորություններ

Բաժիններ

 

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները մայիսին. ամսական տեսությունը՝ «Ամբերդից»

07 Հունիս 2017

ՀՊՏՀ  «Ամբերդ»  հետազոտական կենտրոնն  ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկայում մայիս ամսին կատարված գործառնությունները: Համաձայն ամփոփման՝ ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից կրկին կիրառվել են շաբաթական ռեպո գործարքները, որոնց ծավալը կազմել է 2,6  մլրդ  ՀՀ դրամ: Ինչպես ապրիլին, այնպես էլ մայիսին ՀՀ ԿԲ-ն չի իրականացրել պետական պարտատոմսերի առք, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ՝ 622,6  մլրդի ՀՀ դրամի չափով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է աճի միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.41% առքի և վաճառքի փոխարժեքների  համար: Մայիսին թե' եվրոյի, և' թե ռուսական ռուբլու դեպքում փոխարժեքները ևս աճի միտումներ են ցուցաբերել:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը աճել է 5,6%-ով,իսկ եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը նվազել է  5.2 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ. ՀՀ դրամով միջբանկային վարկերը նվազել են 56,3%-ով, իսկ դոլարային վարկերը՝ աճել 95,6%-ով:Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը նվազել է 18,4 %-ով: նախորդ ամսվա նման, մայիսին ևս եվրոյով սվոփ գործարքներ չեն կնքվել:

 Պետական պարտատոմսերի և առաջնային և երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը մայիս  ամսվա վերջին կազմել է 6,2104 % (ապրիլի վերջին 6.4004): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 10,0444%՝ նախորդ ամսվա վերջի 11.1121-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 87,4%-ով, իսկ եկամտաբերությունները, պայմանավորած ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ աճել է 3,64 անգամ:  

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ 

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2017թ. մայիս ամսին (ամսական տեսություն)

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


 Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1087 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք