Նորություններ

Բաժիններ

 

Տոնական տրամադրություն է, տոնական հարդարանք (լուսանկարներ)

22 Դեկտեմբեր 2017

Գալիք Ամանորն ամենուրեք իր տոնականությունն է թելադրում, և մենք էլ սրտաբաց ընդառաջում ենք նրա թելադրանքին՝ զգեստափոխվելով, նոր հարդարանքով մեզ շրջապատելով, տոնականորեն զարդարելով տուն, բակ ու համալսարան:

Մեր համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքից սկսած՝ պարզ է դառնում, որ այստեղ նույնպես տոնական պատրաստության տրամադրություն է, չնայած թեժ քննական գործընթացին, աշխատակազմի տարեվերջյան բեռնվածությանը: Սակայն… տոնական տրամադրությամբ աշխատելն ավելի արդյունավետ է:

Եվ ահա գլխավոր տոնածառը: Մեծ, գունեղ ու պսպղուն, այն գերում ու իր մոտ է կանչում բոլորին՝ ահել, թե ջահել, որոնք դեմ չեն գեթ մեկ կադր «հավերժանալ» նրա շքեղության ներքո: Այսպես, մուտքից քայլ առ քայլ առաջ գնալով, տարբեր ստորաբաժանումներում՝ աշխատասենյակներում, դեկանատներում, ամբիոններում, կարող եք հանդիպել մեր աշխատակիցների «ամանորյա մտքի թռիչքներին», որոնք կյանքի են կոչվել ստեղծագործական եռանդով ու երևակայությամբ:

  

Մեր լուսանկարային շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 255 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք