Նորություններ

Բաժիններ

 

Տեղեկատվական հանդիպումներ և աշխատաժողովներ

08 Նոյեմբեր 2017

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի առաջատար մասնագետներ Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը Գավառում և Վանաձորում կազմակերպել են Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ, №544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR) ծրագրի տեղեկատվական հանդիպումներ և ուսանողների ու որակի ապահովման ոլորտի աշխատակիցների համար նախատեսված աշխատաժողովներ։

Ինչպես հայտնում են որակի ապահովման բաժնից, ESPAQ ծրագրին վերաբերող իրազեկման հանդիպումների ընթացքում ըստ աշխատանքային փաթեթների ներկայացվել են ծրագրի բովանդակությունն ու իրականացված աշխատանքները, հիմնական ձեռքբերումները, որոնք կարող են օգտակար լինել որակի պահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնման նպատակով։

Մասնավորապես, աշխատանքային երկրորդ՝ «Հայաստանում որակի ապահովման (ՈԱ) գործընթացների ուսումնասիրություն» փաթեթի շրջանակներում իրականացվել է Եվրոպայում և Արևելյան Հարևանության երկրներում որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության համեմատական վերլուծություն ու ոլորտային նյութերի ուսումնասիրություն և որպես արդյունք հրատարակվել է «Որակի ապահովմանը ուսանողների ներգրավվածության» համեմատական վերլուծությունը:

Հայաստանում որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության մասին ընդհանուր պատկերացում կազմելու նպատակով իրականացվել է ուսումնասիրություն նախապես մշակված մեթոդաբանությամբ հարցումների, հարցազրույցների և ֆոկուս խմբերի միջոցով ու հրատարակվելէ  «Ապահովելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովմանն ուսանողների մասնակցությունը» վերլուծությունը։ Վերոնշյալ ուսումնասիրությունները հրատարակվել են ծրագրի կոնսորցիումի անդամ պետությունների լեզուներով (հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն)։

Աշխատաժողովներն առնչվել են որակի արտաքին և ներքին ապահովման համակարգերի ու գործընթացների ներկայացմանը և քննարկմանը։ Ներկայացվել է ՀՊՏՀ-ում գործող որակի ներքին ապահովման համակարգը և ինստիտուցիոնալ ու ծրագրային մակարդակում ուսանողների ներգրավման փորձը։ Աշխատաժողովները շարունակվել են հարցուպատասխանի ձևով, ծավալվել է ակտիվ քննարկում, ուսանողները և համալսարանների աշխատակիցները քննարկել են կրթական ծրագրերի մշակման, իրագործման, գնահատման և բարելավման գործընթացին վերաբերող խնդիրներ։

Հիշեցնենք, որ ESPAQ-ը եռամյա ծրագիր է,  որի նպատակն է ընդլայնել ուսանողների՝ որպես ներքին շահակիցների ներգրավումը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում։ Ծրագրի մասին առավել մանրամասն՝ http://espaq.eu/en/։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 343 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք