Նորություններ

Բաժիններ

 

Սևակ Խանաղյանը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

09 Փետրվար 2018

Նոր ուսումնական կիսամյակի մեկնարկը ՀՊՏՀ-ականների համար նշանավորվեց նաև ժամանցային սպասված միջոցառմամբ: ՈւԽ նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ-ում կրկին հյուրընկալվեց սիրված երգիչ, երգահան Սևակ Խանաղյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր ուղղեցին հյուրին և առիթ ունեցան անմիջականորեն զրուցելու նրա հետ:

«Ինձ միշտ հաճելի է երիտասարդության հետ շփումը»,-ուսանողներին ողջունեց Սևակ Խանաղյանն ու հորդորեց անկաշկանդ լինել:

Երաժշտասեր ուսանողների հարցերը վերաբերում էին «Դեպի Եվրատեսիլ» նախագծին Սևակի մասնակցությանը, մրցութային երգի ընտրության առանձնահատկություններին, երգչի ակնկալիքներին և այլն:

«Եվրատեսիլում երգի բառերից ու երաժշտությունից առավել կարևոր են երգչի անկեղծությունը, ասելիքն ի սրտե լսարանին հղելու կարողությունը»,-համոզմունք հայտնեց արտիստը:

Սևակի մարդամոտ կերպարը սիրողներն ու գնահատողները հետաքրքրվում էին նրա նախասիրություններով, խնդրում խոսել ոգեշնչող երևույթների, համոզմունքների, նպատակների, առօրյա խնդիրների հանդեպ վերաբերմունքի մասին:

Խանաղյանն այն երգիչներից է, որ իր ազգության մասին անթաքույց հպարտությամբ է խոսում և այս հանդիպմանն էլ ընդգծեց՝ անկախ նրանից, թե որ երկրում է ապրում ու ստեղծագործում, հայերն ու Հայաստանն իր կյանքում առանձնահատուկ տեղ ունեն և հայրենիքում գտնվելը միշտ ցանկալի է:

Հանդիպման ավարտին Սևակը մի հատված կատարեց իր եվրատեսիլյան «Քամի» երգից, լուսանկարվեց երկրպագուների հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

 

Նորությունը դիտվել է 738 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք