Նորություններ

Բաժիններ

 

Սոֆյա Օհանյանի «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» գիրքը՝ գեղեցիկի մասին

06 Փետրվար 2018

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» գիրքը, որը հրատարակվել է ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ: Տպագրվել է «Տնտեսագետ» հրատարակչությունում: 

Ինչպես նշված է գրքի ծանոթագրությունում՝ այն մշակութափիլիսոփայական հանրամատչելի խոհ է գեղեցիկի մասին, որի ստեղծման պատմությունը ներկայացվում է առանձին գործիչների և ստեղծագործությունների վերլուծության միջոցով: Նախատեսված է ուսանողների, դասախոսների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են մշակույթի պատմությամբ և փիլիսոփայությամբ, գեղեցիկով ընդհանրապես: 

 

Գրքում ներկայացված մտորումներն ավելի համառոտ տարբերակով տպագրվել են ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրի 2012-2016 թթ. համարներում՝ «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո: Այս առիթով գրքի նախաբանում հեղինակը երախտագիտություն է հայտնում ամսագրի ղեկավարությանն ու աշխատակազմին՝ տրամադրած անգնահատելի հարթակի համար:

Ի ուրախություն ՀՊՏՀ արվեստասերների՝ գիրքը հասանելի է մեր համալսարանի գրադարանում: Ի դեպ, սա գրքի 1-ին մասն է, այսինքն՝ ընթերցողը կարող է սպասել գեղեցիկի մասին նոր մտորումների:

Շնորհավորում ենք Սոֆյա Օհանյանին, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 472 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք