Նորություններ

Բաժիններ

 

Սաքսիոնի համալսարանի պրոֆեսորը հանդիպեց ուսանողներին

28 Ապրիլ 2017

Նիդերլանդների Սաքսիոնի համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Ստիկսման ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում բանախոսեց  «Սոցիալական կայուն բիզնեսի մոդելներ»  թեմայով: Պրոֆեսորը նախ խոսեց իր գիտական հետաքրքրությունների մասին՝ բիզնես մոդելներ ու ռազմավարություն, համաշխարհային բիզնես, մենեջմենթ, քոուչինգ, հոգեբանություն և այլն, ապա նշեց, որ նաև  խորհրդատու է, սիրում է մոտիվացնել մարդկանց, ստիպել նրանց խորհել  նպատակների, հաջողության հասնելու մեթոդների մասին, իմաստավորել ու սիրել կյանքն ու մասնագիտական գործունեությունը: Այսօրվա հանդիպումը հագեցած էր նմանատիպ խորհուրդներով, հաջողության ոգեշնչող օրինակներով: Ստիկսման ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց արդի հասարակության հիմնախնդիրների, նոր ժամանակաշրջանի մարտահրավերների վրա և այս համատեքստում կոչ արեց  ձգտել անձնական աճի, հարմարվել փոփոխություններին: 

Հանդիպման 2-րդ հատվածում քննարկվեցին սոցիալական և կայուն բիզնեսի մոդելները: Պրոֆեսորը պատասխանեց ունկնդիրների հարցերին:

Դասախոսությունն ամբողջությամբ՝  այստեղ:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1219 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք