Նորություններ

Բաժիններ

 

Պրոֆեսոր Փիտր Թումանոֆը հյուրընկալվել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

14 Մարտ 2016

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճուղում մարտի 12-ին հյուրընկալվել են «Ֆուլբրայթ» ծրագրով այս կիսամյակում մեր համալսարանում գտնվող պրոֆեսոր Փիտր Թումանոֆը,  ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և արտաքին կապերի բաժնի աշխատակիցները:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից, հանդիպմանը պրոֆեսոր Փիտր Թումանոֆը բաց դաս է վարել շուրջ 80 ուսանողների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են տնտեսության զարգացման վերաբերյալ դրույթներ, ապա պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: Նույն օրը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համալսարանի արտաքին կապերի բաժնի աշխատակիցներն ուսանողներին ներկայացրել են «Էրասմուս +» ծրագիրը:

Ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել և պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել հաճախակի:

 

 

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ 

Նորությունը դիտվել է 659 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք